Պաշտոնից հեռանալու դիմաց Մուգաբեն ստացել է 10 միլիոն դոլար կանխիկ գումար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն պաշտոնից հեռանալու դիմաց ստացել է իրավաբանական հետապնդումից անձեռնմխելիություն իր կառավարման տարիներին կատարած քայլերի առնչությամբ, ինչպես նաև 10 միլիոն դոլար կանխիկ գումար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Zimbabwe Independent թերթը:
Թերթի տվյալներով՝ նշված գումարի կեսը Մուգաբեն ստացել է տեղում: Բացի այդ, նրան մինչև իր կյանքի վերջ կտրվի ամսական աշխատավարձ իր ստացած վերջին նախագահական աշխատավարձի չափով՝ 18 հազար դոլար: Ռոբերտ Մուգաբեն կստանա նաև առողջապահական ապահովագրություն և անշարժ գույքի պաշտպանվածության երաշխիքներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



