Էրդողանը հայտարարել է, թե քրդամետ կուսակցության քարոզարշավն իրականացնում է Օբամայի խումբը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում խոհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զավեշտալի հայտարարություն է արել նախընտրական պայքար տանող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության վերաբերյալ:
Վկայակոչելով թուրքական Diken լրատվականը, Էրդողանը հայտարարել է, թե ԺԴԿ քարոզարշավն իրականացնում է «գերագույն ուղեղը»:
«Կուսակցության քարոզաշավն իրականացնում է Օբամայի քարոզարշավն իրականացրած խումբը»,- ասել Էրդողանը՝ հավելելով, որ «գերագույն ուղեղը» խորհուրդ է տվել ԺԴԿ-ին «ահաբեկչություն իրականացնել»:
Էրդողանի նման հայտարարությունից հետո ԺԴԿ առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և գրել. «Տես, նման բան կա, իսկ դու ինձ չէիր էլ ասում»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



