Գավառում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը nոյեմբերի 26-ին, ժամը 03։52-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 34 LR 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. Մ. Դ.) (բեռնված վառելափայտով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի պատին, ինչի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները Մ. Դ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
http://armenpress.am/arm/news/



