Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարդուխ Գաբրիելյան. «Սևանա լճում ընդհանրապես որսի հսկողություն չկա»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին Սևանա լճում նվազել են խեցգետնի պաշարները: Այս մասին «Փաստ» ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Այսօր դեռ հստակ տվյալներ չկան: Ուսումնասիրություններն այդ ուղղությամբ սկսվել են, կավարտեն դեկտեմբերի կեսերին, այդ ժամանակ էլ կարող ենք խոսել հստակ թվերով: Այժմ, մասնագետների գնահատմամբ, ոչ արդյունաբերական չափի կենդանիների քանակը Սևանա լճում նախնական տվյալներով 47% է:

Ըստ Բարդուխ Գաբրիելյանի՝ նոր որսագործիքների կիրառումը հանգեցրել է Սևանա լճում խեցգետնի պոպուլյացիայի վատթարացմանը:

«Դա գերորսի և նոր որսագործիքների արդյունքն է: Վերջին տարիներին սկսել են օգտագործել չինական խեցգետնորսիչներ, զսպանակավոր խեցգետնորսիչներ և թարփեր: Այդ որսագործիքները պետք է արգելվեն, քանի որ այն որսում է ամեն ինչ՝ և՛ մանր, և՛ մեծ չափի խեցգետիններին: Դրանց օգտագործումն արգելված չէ»,– ներկայացրեց մասնագետը:

Նրա խոսքով՝ այդ որսագործիքների կիրառման հետևանքով 2014 թվականից խեցգետնի որսը Սևանա լճում բարձրացել է 3–4 անգամ:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի դիտարկմամբ, եթե որսագողության դեմ ուղղված քայլերն արդյունավետ լինեին, այսօր պաշարների նման քանակություն չէր լինի:

«Խեցգետնի բազմացման շրջանում որսի արգելք եղավ, բայց դա այդքան էլ լուրջ արդյունքներ չտվեց: Անպայման պետք է այդ որսագործիքներն արգելվի:Միջոցառումները պետք է պարբերաբար կրկնվեն: Խեցգետինը դանդաղ աճող է, կիրառվող միջոցառումների արդյունքները առաջիկայում կերևան»,– նշեց Բարդուխ Գաբրիելյանը:

Տեսանելի արդյունքի հասնելու դեպքում, ըստ Գաբրիելյանի, պետք է արգելվի նաև մանր խեցգետնի որսն ու վաճառքը: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն առաջարկում է արդյունագործական չափը սահմանել 9 սմ:
«Այդ չափից պակաս իրավունք չկա որսալու: Պոպուլյացիան հիմա քչացել է և որսում են նաև մանրերը: Մեծերի քանակությունն էլ շատ քիչ է»,– նկատեց մեր զրուցակիցը:
Պաշարների նվազման արդյունքում նաև գինն է բարձրացել՝ մոտ երկու անգամ:
Խեցգետինը թանկացել է դեռևս նախորդ տարվանից: Այս ամենի պատճառը Բարդուխ Գաբրիելյանը անկառավարելի որսն է համարում:

«Սևանա լճում կառավարելի որս գոյություն չունի: Պատասխանատուները պետք է վերահսկողություն կատարեն: Արդյունագործական որսի պահանջները պետք է փոխվի: Այսօրվա վիճակը Սևանա լճում վատագույնն է, որովհետև որսի հսկողություն ընդհանրապես չկա, ով, երբ, ինչքան ուզում՝ որսում է: Չեն հսկվում որսագործիքները, չի հսկվում որսի սեզոնը: Այս ամենը թողնված է ինքնահոսի»,– ասաց նա:

Իրավիճակը չփոխվելու դեպքում, Գաբրիելյանի համոզմամբ, կարող է հանգեցնել պաշարների սղության, ընդհուպ մինչև վերացման:

«Այստեղ տեղի է ունենում այն նույն գործընթացը, ինչը եղավ սիգի դեպքում, նման ձկնորսական պարագաներով որսի դեպքում դրանց պաշարները գրեթե այսօր զրոյի են հավասար»,– նկատեց նա:

Սիգի պաշարների վերականգնման հարցում մասնագետը դրական փոփոխություններ է արձանագրել:

«Պաշարների բարձրացման միտում կա: Լճի էկոլոգիական տվյալները նպաստավոր են ձկան համար: Ցավոք սրտի, անկառավարելի որսը չի թողնում, որ քանակությունը միանգամից ավելանա»,– ասաց նա:

 

 

Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան 1 տարեկան երեխայի ահասարսուռ դեպքով քննությունն ավարտվել է. Խորթ մայրը կալանավորված է Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Ձվի չափ կարկուտ Ոսկեվանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին․ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի․ ԻՀՊԿ Նեթանյահուն բանակին հրամայել է չհարվшծել Լիբանանին Արզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Ոսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը