«Բորուսիա»-ն ջախջախեց «Պադերբորն»-ին. Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ
ՍՊՈՐՏՖուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն ջախջախեց «Պադերբորն»-ին խոշոր` 7:1 հաշվով:
Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ հանդիպումը կայացավ Դորտմունդում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Խաղի 87-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լուկաս Պիշչեկը, իսկ մեկ րոպե անց Մխիթարյանն ինքը դարձավ գոլի հեղինակ:
«Բորուսիա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի արդեն Բունդեսլիգայի շրջանակներում: Հոկտեմբերի 31-ին Թոմաս Տուխելի սաները կխաղան Բրեմենի «Վերդեր»-ի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



