Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում կրակոցներ են հնչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼոնդոնի մետրոյի Oxford Circus կայարանում կրակոցներ են հնչել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտնել է բրիտանական տրանսպորտային ոստիկանությունը:
«Ժամը 16:37-ին հնչած կրակոցներից հետո մեզ կանչել են մետրոյի Oxford Street կայարան: Բրիտանական տրանսպորտային ոստիկանության և Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության զինված աշխատակիցները դեպքի վայրում են և փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Տվյալներ կան մեկ տուժածի մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կայարանից մարդիկ էվակուացվել են, և այն փակվել է»,- նշել է տրանսպորտային ոստիկանության ներկայացուցիչը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



