Թրամփը Պուտինի հետ է բանակցել, Թիլերսոնը՝ Լավրովի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով նոյեմբերի 21–ին իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին, Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ այն «հրաշալի» է անցել: Թրամփը հավելել է, որ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի, Ուկրաինայի, Իրանի, Աֆղանստանի, ինչպես նաև՝ ԿԺԴՀ–ի հետ կապված խնդիրները: Նույն օրը հեռախոսային բանակցություններ են վարել նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



