Սաադ Հարիրին Բեյրութ է վերադարձել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 22–ին Բեյրութ է վերադարձել: Հարիրին տունդարձի ճանապարհին կանգառ է կատարել նախ՝ Եգիպտոսում, այնուհետ՝ Կիպրոսում, որտեղ կազմակերպված ենթադրյալ հանդիպումների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: Հարիրիին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Լիբանանի վարչապետը օդանավակայանից անմիջապես այցելել է հոր՝ երկրի սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին, այնուհետ ուղևորվել է Բեյրութի իր առանձնատուն: Փոխանցվում է նաև, որ վարչապետը կմասնակցի Լիբանանի անկախության առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին, որից հետո կայցելի Բաաբդա պալատ, որպեսզի պաշտոնապես հրաժարականի խնդրագիր ներակայացնի նախագահ Միշել Աունին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



