Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռոբերտ Նազարյանը «Վեոլիա ջուր» ընկերությանը հանձնարարեց եռամսյակը մեկ արված աշխատանքների հաշվետվություն ներկայացնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինախագահ Ռոբերտ Նազարյանը «Վեոլիա ջուր» ընկերությանը հանձնարարեց 2018 թ. հունվարի 1-ից սկսած եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել ջրի սպառման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Նոյեմբերի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում Ռոբերտ Նազարյանն ընդգծեց, որ Հայաստանում ջրի սպառման ծավալների առումով բազմաթիվ թերություններ կան, և այդ ուղղությամբ «Վեոլիա ջուր» ընկերությունը հսկայական անելիքներ ունի:

«Ընկերությունը պետք է հաշվի առնի, որ ամբողջ հանրությունը և մեր հանձնաժողովը իր գործառույթներով հետևողական ենք լինելու, որպեսզի ջրի սպառման ծավալների մեծացնելու առումով պատշաճ աշխատանքներ կատարվեն, ուստի հանձնարարում են 2018 թ. հունվարի 1-ից եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ, որպեսզի թե մեր, թե հանրության համար ամեն ինչ թափանցիկ լինի, ու կարողանանք գնահատական տալ կամ հասկանալ, թե ինչով կարող ենք օգնել ընկերությանն այդ աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Նազարյանը:

Նա շեշտեց, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ջրի սպառման ծավալներով պայմանավորված՝ ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագնի թանկացում չլինի: «Սակագնի թանկացման դեպքում, որքան էլ «Վեոլիա ջուր» ընկերությունը լավ աշխատի, միևնույն է հանրությանն այդ աշխատանքը չի գոհացնի, իսկ ես չեմ կարծում, որ ընկերությանը կբավարարի հանրության կողմից իր աշխատանքի նկատմամբ բացասական գնահատականը»,- եզրափակեց ՀԾԿՀ նախագահը:


http://armenpress.am/arm/news/913328/

Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Իրանի ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Հորմուզի նեղուցում Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում 31-ամյա տղամարդը սպանել է սիրեցյալինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Այս հավելվածը գումար է գողանում․ ահա, թե որն է այնԵրբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացություններըԴրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերըԻսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ