Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մենք դեռ պարտք ունենք Մոնթեին. Սերժ Սարգսյանը մասնակցել է ռազմական վարժարանի բացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը: Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:

Այս մասին հաղորդում է նախագահականի լրատվական ծառայությունը:

Վարժարանի զինվորական գծով փոխտնօրենի զեկույցն ընդունելուց և միջոցառման կապակցությամբ ելույթները լսելուց հետո, Նախագահը պաշտպանության նախարարի, ԱԱԽ անդամների և հյուրերի հետ դիտել է կրթահամալիրի սաների հանդիսավոր քայլերթը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը: Բացման պատիվը տրվել է Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանի նախկին սան Վահագն Ասատրյանին և ներկայիս սան Դավիթ Անդեասյանին:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրել են «Ճանապարհ դեպի բարձունք» անվանած իրենց մարտական հնարքները:

Հանրապետության Նախագահը հյուրերի հետ միասին շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել ուսումնառության և վարժարանի սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվել վարժարանում Թումո-բանակ համագործակցությամբ ստեղծված «Թումո»-ի լսարանի բացմանը: 

Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով և հրավառությամբ: 
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի՛ հյուրեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,սերժանտներ, վարժարանի սիրելի սաներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ: Խորհրդանշական է, որ բացման այս արարողությունը նվիրել ենք Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հոբելյանին: Ինչպես գիտեք, նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-ամյակը:

Մոնթեի կենսագրությանն անդրադառնալիս՝ բավական է նշել, որ Ճապոնիայում, Կալիֆոռնիայում բարձրակարգ կրթություն ստացած և Օքսֆորդի համալսարան ընդունված, 6-7 լեզուների տիրապետող երիտասարդը, հրաժարվելով հանգիստ ու ապահով ապագայից, իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի շահերի և անվտանգության պաշտպանությանը: Արցախյան ազատամարտը նրան բերեց Արցախ:

Մնացածն արդեն պատմություն է` Շահումյանի համար մղվող մարտեր, Մարտունու սաստիկ պաշտպանությունն ու անառիկ Մոնթեբերդի վերածելու պատմությունը: Հայրենիքի հանդեպ նրա սերն անանձնական էր, և դա անջնջելի է դարձել հայ ժողովրդի նորագույն պատմության մատյաններում:

Այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Մոնթեն դառնում է մեր ժողովրդի ազատատենչ երևակայությունից ծնված առասպելական հերոս: Մեզնից յուրաքանչյուրը Մոնթեի իր կերպարն ունի, որն ուղեկցում է և՛ դժվարին պահին, և՛ հաջողությունների պահին, և՛ խնդիրների ժամանակ մեզ ուժ է տալիս:

Նա, սակայն, իրական, մեր հայրենի հողի վրա երկու ոտքով ամուր կանգնած մարդ էր: Այդ իրական Մոնթեի՝ իմ մարտական ընկերոջ, ազնիվ ու շիտակ Մոնթեի մասին կարելի է խոսել ու պատմել անվերջ: 
Ինձ համար Մոնթեն ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ էր, այլև ազնվության բացարձակ չափանիշ: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ ու հասարակ, խիստ սակավապետ, իրեն մյուսներից չգերադասող ու կռվի թոհուբոհի ու դաժանությունների մեջ բյուրեղյա մաքրությունը չկորցրած մարդ էր:

Նրանից երբեք՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ոչ ոք հայհոյանք չի լսել. նրա օգտագործած ամենակոպիտ բառը «էշն» էր: Նա մշտապես մտածում էր, որ խրամատի մյուս կողմում կռվող հակառակորդին միշտ պետք է հարգանքով վերաբերվել: Դա էր հաղթանակի ճանապարհը:

Ինչպես մի առիթով նշել եմ, ես իմ կյանքում չեմ հանդիպել մեկ ուրիշին, որն այդքան նվիրված լիներ իր գաղափարին: Անհնար է մեր հերոսամարտը գնահատել առանց Մոնթեի:

Հարգելի՛ բարեկամներ,

Ես հիշում եմ՝ Մոնթեի մահվան օրը նրա կինը՝ Սեդան, զսպելով սոսկալի վիշտը, ուժ գտավ ասելու, որ Մոնթեի հոգին հանգիստ կլինի, եթե նրա պայքարը շարունակվի ու հասցվի վերջնական հանգրվանի: Փաստ է, որ այդ պայքարը դեռ վերջնականապես ավարտին չի հասել, և մենք ձեզ հետ այս առումով դեռ պարտք ունենք տալու Մոնթեին և մեր մյուս ընկերներին:

Այս վարժարանը Մոնթեի գործի շարունակականության փայլուն վկայությունն է, եթե կուզեք՝ դրա խորհրդանիշը: Մոնթեն պետականության և կանոնավոր բանակի ստեղծման ամենաեռանդուն ջատագովներից մեկն էր: Նա առաջիններից էր, որ հասկացավ կարգապահ, արհեստավարժ ու ներդաշնակ ստորաբաժանումների ստեղծման կարևորությունը: Մարտունու պաշտպանական շրջանում նրա ղեկավարած ստորաբաժանումների բացառիկ հաջողությունները պայմանավորված էին առաջին հերթին այս հանգամանքով:

Մոնթեն իր տեսակի մեջ բացառիկ առաջնորդ էր: Այս վարժարանն ու իր սաները պետք է լինեն այդպիսին՝ առաջինն ամեն ինչում և ամենուր: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծենք այս վարժարանի սաների համար:

Մնում է, որ դուք, սիրելի՛ սաներ, հետևողականորեն և ջանադիր կերպով յուրացնեք զինվորականների ազնվագույն մասնագիտությունը, զինվեք գիտելիքով և կոփեք ձեր կամքը, ինչն անհրաժեշտ է լինելու մեր երկրի և ժողովրդի համար ամենավճռական պահերին:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սիրելի՛ սաներ,

Այս գեղեցիկ, ես կասեի՝ նույնիսկ շքեղ կառույցը տրամադրվել է հենց ձեզ և ոչ մեկ այլ պետական հաստատության: Դա վկայությունն է մեր պետության ուշադրության, ինչպես նաև այն առաջնահերթությունների, որ ունեն մեր ժողովուրդն ու հասարակությունը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս նշանակալի իրադարձության առթիվ և մաղթում, որ այս հաստատությունը ձեզ համար դառնա հարազատ օջախ: Վստահ եմ, որ այն կլինի իսկական ռազմիկներ կռելու դարբնոց:
Մաղթում եմ, որ այստեղից կյանք մտնեք Մոնթե Մելքոնյանի հիշատակին, նկարագրին և վաստակին արժանի քաղաքացիներ և զինվորականներ:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Բարի երթ:  

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է