Ավան Առինջում բնկված հրդեհը մարվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում՝ բնակելի տան տանիքից ծուխ է նկատվում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հողատարածքում գտնվող տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին, մարվել՝ 12:32-ին:
Տան տանիքում այրվել են փայտյա կառուցատարրեր (2 գմ) և կենցաղային իրեր:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



