ՀՀ կենսական նշանակության ճանապարհների վերականգնման նպատակով ՎԶՄԲ-ն կհատկացնի 40 մլն դոլար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի 40 մլն դոլարի վարկ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում:< /p>
Հիմնավորման համաձայն` նոր վարկային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2016-2019 թվականների ընթացքում: Ծրագրի ավարտը սահմանվում է 2019 թվականի դեկտեմբերի 30-ը: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶՄԲ-ի (ծրագրի ընդհանուր գումարի 80% ՝ 40 մլն.ԱՄՆ դոլար) և ՀՀ կառավարության (ծրագրի ընդհանուր գումարի 20%՝ 10 մլն.ԱՄՆ դոլար) համաֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է՝ ընտրված կենսական նշանակության ճանապարհները (շուրջ 155 կմ ընդհնաուր երկարությամբ) վերականգնելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար, ինչպես նաև ամրապնդել ՀՀ տրասպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու կենսական նշանակության ճանապարհային ցանցը:



