Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բյուջետային հատկացումների կրճատումները չեն բերելու ծառայությունների քանակի ու որակի նվազեցման. պատգամավոր

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կրթության, գիտության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում հաջորդ տարվա բյուջետային հատկացումների նվազումը չի ազդելու մատուցվող ծառայությունների քանակի ու որակի վրա: Լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետայինհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Պատգամավորի խոսքով`բյուջեն զուտ ֆինանսական ցուցանիշների տեսանկյունից դիտարկելիս պատկերն աղճատվում է, մինչդեռ հնարավոր է ծախսերի օպտիմալացման միջոցով հասնել միջոցների առավել բարձր արդյունավետության: «Օրինակ՝ կրթության ոլորտում միջոցների նվազեցման հիմնական մասը այն աշխատակիցներով է պայմանավորված, ովքեր կրթության հետ ընդհանրապես կապ չունեն: Ես մի թիվ կասեմ, որն ինձ ապշեցրել է, կարծում եմ ձեզ էլ կապշեցնի: Կրթության բնագավառում աշխատողների 1/3-րդից ավելին կրթության հետ բոլորովին կապ չունեն, տեխնիկական աշխատանք կատարող մարդիկ են, երբեմն ուռճացված աշխատացուցակով, այդտեղի կրճատումները կրթության որակի վրա չեն կարող ազդել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ եթե սոցիալական ոլորտում պահպանվեր ֆինանսավորման չափը, բայց ոչ արդյունավետ ծախսեր կատարվեին, ավելի արդարացի չէր լինի, քան երբ  այդ միջոցներն ուղղվում են պաշտպանության ու տնտեսական ոլորտ, որտեղ դրա կարիքն ավելի շատ կա: «Ակնհայտ է, որ երկրորդ ճանապարհն է ավելի արդյունավետ»,-ավելացրեց Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ եթե առաջիկա տարիներին տնտեսական աճը լինի պլանավորվածի չափ` տարեկան միջինը 5 տոկոս, ապա առաջացող լրացուցիչ միջոցները կներդրվեն այն ոլորտներում, որոնց ելքային ցուցանիշները հանրության ու խորհրդարանի համար ավելի կարևոր կհամարվեն: «Դա կլինի ոչ այն պատճառով, որ նախորդ տարվանից մի քիչ շատ հատկացումներ լինեն այդ ոլորտներում, այլ նրա համար, որ դրանք կապահովեն այնպիսի ցուցանիշներ, որոնք հասարակությունն ավելի է կարևորում, քան այլ ոլորտներում ներդրման արդյունքում հասանելի ցուցանիշները»,-նշեց Գագիկ Մինասյանը:

2018 թվականի պետական բյուջեի նախագծով մուտքային մասը կկազմի 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ, ծախսային մասը` 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 156 միլիարդ դրամ: Նախատեսվում էապահովել 4.5 տոկոսանոց տնտեսական աճ, գնաճը կանխատեսվում է 4 ± 1.5 տոկոս, դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 2.7 տոկոս, նախորդ տարվա համեմատ բյուջեի աճը`շուրջ 100 միլիարդ դրամ, որոնք ուղղվելու են պաշտպանության, գյուղատնտեսության ոլորտներին, ճանապարհների կառուցմանն ու ոռոգման համակարգի բարելավմանը:


http://armenpress.am/arm/news/913082/

Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան