Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է անվանի բժիշկ Լեո Բոկերիային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ղեկավար, հայտնի սրտաբան, վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային, ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հրավերով եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ բժշկական կենտրոնների հետ համագործակցություն զարգացնելու, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով աշխարհահռչակ բժշկին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նրա ներդրումը սրտային վիրաբուժության զարգացման գործում, ընդգծելով, որ պրոֆեսոր Բոկերիայի ներդրած նոր, ժամանակակից մեթոդների շնորհիվ աշխարհում փրկվել են հազարավոր մարդկանց կյանքեր, շատերն էլ դեռ հույսով սպասում են իրենց առողջացմանը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել անվանի բժշկին նաև իր անգնահատելի փորձով ուրիշների հետ կիսվելու պատրաստակամության համար՝ համարելով դա աստվածահաճո գործ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս առողջապահության ոլորտի զարգացմանը, բժշկության մեջ առաջավոր փորձի ներդրմանը: Նախագահն այդ տեսանկյունից կարևորել է աշխարհի առաջատար մասնագետների հետ կապերի հաստատումն ու համագործակցությունը և հույս հայտնել, որ Լեո Բոկերիայի այցը Հայաստան, շփումները հայ մասնագետների հետ, պրակտիկ գիտելիքների ու փորձի փոխանակումը մեծ աջակցություն կլինի Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար:
Բժիշկ Բոկերիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, գնահատանքի համար և վստահեցրել, որ ջանք չի խնայի Հայաստանում սրտանոթային վիրաբուժության զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար: Անվանի սրտաբան, վիրաբույժը Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը ներկայացրել է աշխարհում այս ոլորտի զարգացման միտումներն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի լավ արդյունքների հասնելու հնարավորությունները: Պրոֆեսոր Բոկերիան նշել է, թե տպավորված է Հայաստանում իր այցելած բժշկական կենտրոններով և այնտեղ իրենց մասնագիտական առաքելությունն իրականացնող բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց հետ հաճույքով կհամագործակցի:

 

Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար