Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի չորս ծառայողի ոստիկանությունից ազատելու հարցով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նոյեմբերի 17-ին տեղի ունեցած հերթական նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Նիստին մասնակցել են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը եւ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օրակարգում ոստիկանության չորս ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերի ու դրանց եզրակացությունների քննարկումն էր։
Բազմակողմանի քննարկման արդյունքում պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։



