Լիբանանի վարչապետը Մակրոնի հրավերով Ֆրանսիա կմեկնի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսային բանակցություններ է վարել Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի և Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ՝ վերջինիս, ընտանիքի հետ մեկտեղ, Ֆրանսիա հրավիրելով: Ֆրանսիայի նախագահական նստավայրից հաղորդել են, որ Հարիրին ընդունել է հրավերը և մի քանի օրից արդեն Ֆրանսիա կմեկնի: Հայտնի չէ՝ կպահի՞ Հարիրին իր խոստումը՝ Փարիզից Բեյրութ մեկնելով, թե՞ որպես վերջնական բնակության վայր Ֆրանսիան կընտրի: «Ֆրանսպրեսի» փոխանցմամբ՝ խնդրի պարզաբանման նպատակով երեկ կեսօրին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան–Իվ Լե Դրիանը շտապ կարգով Սաուդյան Արաբիա ուղևորություն է նախաձեռնել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



