Կարեն Կարապետյանի ծանր վերադասավորումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՆիկոլ Փաշինյանի այն հարցին ի պատասխան, թե ինչպես է Կարապետյանը պատկերացնում իր վարչապետության հեռանկարը, եթե հաստատում է հանրապետականների գովաբանական տեքստերը Սարգսյանի անփոխարինելիության մասին, և արդյոք կկարողանա առաջադրել սեփական թեկնածությունը ՀՀԿ ներսում, թե ոչ, Կարապետյանը նշեց, որ ցանկանում է իր մեջ պահել այդ հարցի պատասխանը:
Արդեն քանի անգամ Փաշինյանը փորձում է պարզել վարչապետից նրա իրական մտադրությունները, սակայն Կարապետյանը խուսանավում է: Փաշինյանի մոտիվացիան պարզ է՝ նա որպես ընդդիմադիր, ով ըստ էության ներքաղաքական գործընթացներում էական դերակատարություն ունենալուց օտարված է, փորձում է այդ օտարումը սքողել ներիշխանական ինտրիգների թեժացմամբ և ընդդիմության ինտեգրմամբ այդ կոնֆլիկտներին:
Կարապետյանը, սակայն, համառորեն հրաժարվում է ներքաղաքական ինտրիգներով կիսվել ընդդիմադիրների հետ ու անընդհատ ստանում է նմանատիպ ճշտող հարցեր: Իսկ մեծ հաշվով Կարեն Կարապետյանը հիմա թուլացրել է մեկնարկային դրայվն ու փորձում է հասկանալ իր ապագա վերադասավորումների քարտեզը ՝ սրել ներիշխանական ինտրիգները, թե կոնֆլիկտը պահել մինիմալ բախման սահմանին ՝ հույս ունենալով մնալ փոխվարչապետ:
Սարգիս Մեսրոպյան



