Վռուբելի գողացված կտավը կվերադառնա Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ նախատեսվում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված նկարը կհանձնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Միխայիլ Վռուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը 1995–ին գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից: Այն Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։
Մինչև 2017 թվականը նկարի գտնվելու մասին տեղեկություններ չկային։ 2017 թվականի մարտի 15–ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ժամանակ Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ նկարը ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



