Լոռիում եղեւնիներ են հատում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆArmtimes.com-ի խմբագրությունը երեկ ահազանգ է ստացել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհով անցնող վարորդներից, ովքեր հայտնել են, որ Մարգահովիտ գյուղի դիմաց գտնվող անտառում եղեւնիներ են հատում ու բարձում մեքենաները:
Արդեն դեպքի վայրում ականատես եղանք իսկապես մեծաքանակ հատված եղևնիների, որոնց մի մասը տեղափոխվել էր, մի մասն էլ կտրտված, սակայն թողնված էր անտառում:

Հատված ծառերի կոճղերը սակայն կնիքված էին: Հատված ծառերը լուսանկարելուց հետո արդեն ճամփեզրին մեզ դիմավորեց Գուգարքի անտառտնտեսության տվյալ պահաբաժնի անտառապետը՝ փաստաթղթերի տրցակը ձեռքին:

Անտառապետի վստահեցմամբ՝ տվյալ տարածքում օրինական հատատեղ կա, ինչի արդյունքում էլ սոճիների հատումը օրինական է.«Դուք ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող է մարդ օրը ցերեկով գա ու ճամփի վրա եղևնիներ կտրի…ամեն ինչ օրինական է, փաստաթղթերը ունենք, կարող եք ինքներդ համոզվել»,-ասաց անտառապետը:






