5000 դրամը կարող է նոր տեսքը ունենալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերջերս Թումոն մասնակցել է Կենտրոնական Բանկի հայտարարած՝ ՀՀ թղթադրամի դիզայնի մրցույթին։ Այս մասին տեղեկանում ենք «Թումո» տեխնոլոգիական ստեղծագործական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Մրցույթին ուղարկված մեր փաթեթի վրա թումոցիները աշխատեցին շվեյցարական նոր ֆրանկի դիզայներներ Մանուելա Ֆրունդերի ու Ադրիան Հեուբերգերի օգնությամբ։ Ահա Վիլյամ Սարոյանի պատկերով 5000 դրամը՝ գրողի սիրելի հայկական արևով ու լեռներով»,- ասված է «Թումո»-ի հայտարարության մեջ, որին կցված է ստորեւ ներկայացված թղադրամի լուսանկարը:
Այս տարվա հուլիս ամսին ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է հրապարակային մրցույթ՝ ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ընտրության նպատակով: ՀՀ ԿԲ կողմից ձևավորված Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները: Խորհուրդը հաշվի է առել նաև ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած քաղաքացիների առաջարկները: ՀՀ դրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝ նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում են նաև դրանց թեմաները և գեղարվեստական լուծումները:



