Բակո Սահակյանը Նիկոլայ Սարկիսովին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին Արցախին մշտապես սատարելու, նրա շենացմանն ակտիվորեն մասնակցելու համար եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որով նա պարգեւատրվել էր ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի:
http://armenpress.am/arm/news/
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



