2 միլիոն դրամն ու Նաղդալյանի փչացած հեռախոսը
ՎԻԴԵՈԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան բացատրեց, թե ինչպես է մեկ ամսում 2 մլն դրամի հեռախոսազրույց ունեցել պետական բյուջեի հաշվին:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս տարվա մայիսին իր ծառայողական հեռախոսի միջոցով Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի զանգեր է կատարել, ինչը վճարվել է պետական բյուջեից: Ըստ հրապարակման՝ նա խոսել է Չինաստանում գտնվող որդու հետ:
“Դրա ինչը մեկնաբանեմ, հեռախոսս փչացած ա եղել, տեխնիկական խնդիր ա եղել, 3G-ն չի անջատվել, երկու-երեք օրվա ընթացքում այդքան գումար ա տարել”, ասաց Նաղդալյանը:
Հարցին, թե ճի՞շտ է, որ որդու հետ է խոսել, նա պատասխանեց. “Չինաստան ես իմ որդու հետ Watsapp-ով եմ խոսում”:
Դիտարկմանը, որ դա իր մեղքով է եղել, գուցե կփոխհատուցի իր անձնական միջոցներից, Նաղդալյանը պատասխանեց. “Եթե այդպիսի պահանջ լինի, կփոխհատուցեմ”:




















































