Եգիպտոսի իշխանությունները հերքել են ԻԼԻՊ ահաբեկիչների շարքում ՀՀ քաղաքացի լինելու լուրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ահաբեկչական ԻԼԻՊ խմբավորման ձերբակալված անդամների շարքում հայեր չկան: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել ե ն, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա»,- հայտնել է նա:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, թեԿահիրեում ձերբակալվել են ԻԼԻՊ մի խումբ զինյալներ, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ իսլամիստները Եգիպտոս են ժամանել Լիբիայից: Նրանց թվում իբր եղել են Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քաղաքացիներ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



