Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանը հակված չէ զիջել վարչապետի պաշտոնը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

2018 թ.–ից հետո վարչապետի թեկնածուի հարցը շարունակում է օրակարգում մնալ:

Մի կողմից չի բացառվում, որ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև վարչապետի պաշտոնի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ անգամ վարչապետի երրորդ թեկնածու կարող է հայտնվել:

Վերլուծական շրջանակներում կարծիքներն այս առումով ևս միանշանակ չեն: Գնահատելով ներքաղաքական իրավիճակը՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կարծիք հայտնեց, թե վարչապետի երրորդ թեկնածու դժվար թե հայտնվի:

«Իսկ եթե հայտնվի, ապա միայն այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյան–Կարեն Կարապետյան, այսպես ասած, պայքարի արդյունքում ոչ ոք չկարողանա հաղթել: Այդ դեպքում միջանկյալ լուծում կմտածեն, ըստ որի՝ վարչապետ կլինի երրորդ անձը: Բայց այս պահին այդ հավանականությունը, համենայն դեպս, քիչ է: Շեշտադրումը հիմնականում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու վրա է դրված: Կարեն Կարապետյանն էլ է իրեն վարչապետ տեսնում: Բայց ընդհանուր առմամբ՝ մինչև 2018 թ. ապրիլ իրենց պայքարն ընթանալու է: Կ. Կարապետյանը փորձելու է իր տեղն ունենալ մրցավազքում»,– Past.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Արմեն Գրիգորյանն այնքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, թե Ս. Սարգսյանի և Կ. Կարապետյանի միջև վարչապետի պաշտոնի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

«Կարծում եմ՝ վարչապետի պաշտոնի շուրջ ինտրիգը մնում է: Հասկանալի է՝ Սահմանադրությունը փոխվել է միայն մեկ նպատակով, որ Ս. Սարգսյանը վարչապետ դառնա: Պարզապես անցած տարի «Սասնա ծռերի» գործողության արդյունքում խորը ճգնաժամ էր ստեղծվել և Ս. Սարգսյանը ճգնաժամից դուրս գալու իրավիճակային որոշում էր կայացրել: Այդ ժամանակ նա որոշակիորեն համաձայնություն էր ձեռք բերել Կ. Կարապետյանի վարչապետ դառնալու հնարավորության վերաբերյալ: Բայց հետագայում իր դիրքերն ամրապնդեց: Խորհրդարանական ընտրություններով և ընտրակեղծիքներով ապահովվեց ՀՀԿ–ի հաղթանակը: Սերժ Սարգսյանն այս պահին հակված չէ վարչապետի պաշտոնը զիջել Կարեն Կարապետյանին և այդ միտումը շարունակվում է: Իսկ Կ. Կարապետյանն ասել է, որ ուզում է 2018 թ.–ից հետո վարչապետ դառնալ: Նա փորձում է քայլեր կատարել, որ նպատակին հասնի»,–ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս առումով ինտրիգը մինչև ապրիլ շարունակվելու է:

«Ըստ իս՝ վերջնական համաձայնություն չկա, թե ինչ որոշում է լինելու: Սերժ Սարգսյանն էլ չի կարողանում պատկերացնել: Տեսեք՝ ՀՀ–ի ներդրումները պակասել են, պետական պարտքը շարունակում է աճել, և տնտեսական մի շարք բացասական տենդենցներ կան, որոնք Սերժ Սարգսյանը չի կարող լուծել»,– նկատեց նա:

Ի տարբերություն Արմեն Գրիգորյանի՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ վարչապետի թեկնածուի վեճ չկա, ավելին՝ ըստ նրա թեկնածու էլ չկա:

«Միակ թեկնածուն Ս. Սարգսյանն է: Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, վարչապետ է լինելու ներկա նախագահը: Մնացածն անիմաստ խոսակցություններ են՝ քաղաքական տեխնոլոգիա՝ հայկական ձևով: Այդ ամենը քաղաքական խաղ ու բլեֆ է: Մեր իրականության մեջ այսպիսի խաղեր շատ են լինում: Ընտրությունները ասվածի վառ օրինակն են: 10 հոգի են առաջադրում, նախապես իմանալով, թե ով է հաղթելու: Ամբողջ կառավարումը փոխեց, որ ուրի՞շը նստի աթոռին»,–  նշեց քաղաքագետը:

 

Աննա Բադալյան

 

Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի