Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձնախառն անձրև
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության շրջանների զգալի մասում հոկտեմբերի 29-31-ին, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրև, 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութա բանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 7-9 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, հոկտեմբերի 30-ին` +12, հոկտեմբերի 31-ին` +11, նոյեմբերի 1-2-ին` +9 աստիճան:



