Երևան, 06.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհամապատասխան մարդիկ հայտնվում են եթերում. Անուշիկ Առաքելյանը՝ եթերի որակի, անձնական կյանքի ու ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Անուշիկ Առաքելյանը:

-Անուշիկ, առաջինը ուզում էի իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որ «Բախտաբեր» հեռուստասերիալը արդեն ավարտվեց, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

-  Այս շրջանում սովորում եմ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, հիմա խաղում եմ «Օսկար» ներկայացման մեջ, բացի այդ մի քանի առաջարկներ էլ ունեմ, բայց դեռ փորձում եմ հասկանալ, որ թե որն է ինձ  ավելի հարմար, քանի որ ուզում եմ զբաղվել իմ նախագծած հաղորդմամբ:

-Մի փոքր կպատմե՞ք նախատեսվելիք հաղորդումից:

- Չեմ ուզում խոսել այդ հաղորդումից, քանի որ այն դեռ շատ հում վիճակում է: Միայն կասեմ, որ այն ժամանցային ձեւաչափում չի լինի, այլ կլինի ինտելեկտուալ ձեւաչափում, որտեղ կփորձեմ ներառել բեմ երեւույթը: Դեռեւս փորձում եմ հասկանալ, թե որքանով այն ինձ մոտ լիարժեք  կստացվի, որպեսզի ինձ թույլ տամ ներկայացնել այն:

-Անուշիկ, հետուստադիտողի շրջանում «Բախտաբեր» հեռուստասերիալից հետո ավելի մեծ ճանաչում ունեցաք, թեպետ այդ հեռուստասեիալում դուք գլխավոր հերոսուհուն չէիք մարմնավորում, բայց կարողացաք Ձեր խաղով տպավորվել եւ նորովի սիրվել: «Բախտաբերի» 2-րդ եթեթրաշրջանում դուք կրկին կնկարահանվե՞ք:

-   Նախ պետք է ասեմ, որ չէի էլ ցանկանա այդ սերիալում գլխավոր կարպարին մարմնավորել եւ շատ գոհ եմ իմ կերպարի ընտրությունից: Երկորդ եթերաշրջանում կրկին կխախամ այստեղ, թե ոչ, վստահ չեմ կարող ասել, որովհետեւ ամեն բան ընթացքի մեջ է եւ չգիտեմ, թե ինչ ապագա կունենան դրանք: Ամեն դեպքում, ամենայն հավանականությամբ, «Բախտաբերի» 2-րդ եթեթրաշրջանում չեմ խաղա:

-Եթե հետեւենք Ձեր հեռուստատեսային խաղացանկին, ապա կնկատենք, որ դուք հիմնականում մարմնավորում եք ուժեղ եւ ուզածին համռորեն հասնող կնոջ, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք պայմանավորում ռեժիսորների նման ընտրությունը, եւ ի՞նչ ընդանրություններ ունեք Ձեր կերտած հերոսների հետ, իրականում դուք Ձեզ ուժեղ համարո՞ւմ եք:

-  Մարդիկ թյուր կարծիք ունեն ուժեղ կնոջ վերաբերյալ: Ուժեղ լինում են էությամբ, հոգով, բայց ոչ արարքներով: Երբեմն մեր կանայք սպորտային կազմվածք ունեցոք տղամարդկանց համարում են ուժեղ, մինչդեռ ճիշտ հակառակը: «Բախտաբեր»-ում Իռենը վրեժխնդիր էր լինում, իսկ ուժեղ կինը նման քայլի երբեք չի դիմում եւ կյանքից ժամանակ չի վատնում անիմաստ վրեժի վրա: Իմ կյանքն ավելի թանկ է ու զբաղված, որ վատնեի նման բանի վրա, հետեւաբար, կարծում եմ, որ Իռենը ուժեղ չէր, ավաղ: Իսկ ռեժիսորների ընտրությունը պայմանավորված է իմ իրական էության հետ, որը, ներեցեք անհամեստության համար, բավական ուժեղ է: Բնականաբար ինձ տեսնելով, առավել եւս ձայնիցս ելնելով ռեժիսորները ինձ համար ընտրում են նման կերպարներ, պարզապես նրանք երեւի չգիտեն, թե իրական ուժեղ կինը որն է (գուցե տղամարդու համար դա է ուժեղ կինը): Իմ արտաքինը եւ էությունը թույլ, խեղճ կամ գյուղից եկած կնոջ բացառապես չի համապատասխանում, երեւի պատճառներից իրականը հենց դա է:

-Անուշիկ, կա՞ դեր, որի մասին երազում եք եւ ո՞ւմ հետ կցանկանայիք բեմ բարձրանալ կամ գուցե նկարահանվել:

-  Եթե խոսենք բեմի մասին, ապա կցանկանայի խաղալ Լեդի Մակբեթ, Շամիրամ, իսկ գեղարվեստական ֆիլմում երազում եմ խացալ Էնթոնի Հոփկինսի հետ:

-Հանրությունը ձեր մասին շատ քիչ բան գիտի, միաժամանակ, մարդիկ սիրում են սիրելի արտիստից ամեն բան իմանալ,

կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին, կամ այլ կերպ ասած՝ անձնական կյանքի մասին:

-    Ես չեմ սիրում հանրությանը ներկայալ հիմար երեւույթներով՝ «Անուշիկ Առաքելյանը մազերը ներկել է», շոկ, կամ «Անուշիկ Առաքելյանը մեքենա է գնել» եւ նման անիմաստ գրառումներ է կատարել ուշադրություն գրավելու համար: Ես որեւէ մեկի անձնականը չեմ քննարկում եւ թույլ չեմ տալիս քննարկել իմը: Թող խոսեն այն ժամանակ, երբ ես լուրջ գործ արած կլինեմ, սակայն չեմ կարծում, որ հաղորդում վարելը կամ բեմում, սերիալում խաղալը լուրջ գործ է, որի մասին պետք է գրել կամ խոսել, այ եթե մեկի կյանքը փրկեի կամ հանրությանը պիտանի մի բան անեի, խնդրեմ, թող խոսեն ինչքան ուզում են:

-Եթե փորձեք կարճ բնորոշել Ձեզ՝ ինչպիսի՞ն եք:

-  Իմ ամենասաիրելի խոսքն է հայտնի մեջբերումը՝ «Ես մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:

-Անուշիկ, հետաքրքիր է՝ Ձեզ համար երջանիկ լինելու կատարյալ վիճակը ո՞րն է:

-    Երջանիկ եմ, երբ արթնանում եմ եւ տեսնում ե դստերս՝ Նանեի պայծառ, սիրուն ու վարդագույն դեմքը, երբ գրկում է ինձ, կամ տեսնում եմ, որ ուսման մեջ հաջողության է հասնում, որ սիրում է գրականությունը, որ բարի է, ազնիվ, սա է երջանկությունը: Հուսամ, որ կարողացել եմ ու կկարողանամ իդեալական մարդ ու կին դաստիարակել նրան:

-Բացի դերասանական արվեստից, կա՞ մեկ այլ ոլորտ, որը Ձեզ հետաքրում է:

-  Բացի դերասանական արվեստից ինձ հետաքրքրել է երաժշտությունը: Շատ եմ սիրում եւ կցանկանայի ինձ փորձել ջազի մեջ (դե սա պարզապես միտք է կամ ցանկություն):

-Ի՞նչ կցանկանաք ավելացնել:

-    Ավելացնել թերեւս այն, որ մեր հեռուստատեսությունը բավական վատ որակի մեջ է, լճացել է, ավելի ճիշտ ճահճացել է, իսկ  դա վտանգավոր է: Արդեն երկար տարիներ է, ինչ այս ոլորտում եմ, բայց ցավոք որակյալը մնում է դուրս, իսկ անհամապատասխան մարդիկ հայտնվում են եթերում:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին»