Twitter ցանցից ամսական օգտվում Է 320 մլն մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTwitter միկրոբլոգների ցանցից ամսական օգտվողների թիվն այժմ հասել Է 320 միլիոնի: Այդ մասին, հայտնել Է ընկերության ղեկավարությունը՝ միաժամանակ հաշվետվություն հրապարակելով ֆինանսական տարվա վերջին եռամսյակում նրա աշխատանքի արդյունքների վերաբերյալ:
ԱՄՆ-ում գործող օրենքը յուրաքանչյուր նոր ֆինանսական տարվա սկիզբը սահմանում Է հոկտեմբերի 1-ից:
Վերջին 12 ամսում Twitter-ի եկամուտները հասել են 569 մլն դոլարի: Դրանով իսկ նախորդ ֆինանսական տարվա համապատասան ժամանակաշրջանում ստացված հասույթի (361 մլն դոլար) համեմատությամբ աճը կազմել Է 58 տոկոս:
«Այնուամենայնիվ, այս արդյունքները շուկան բավականին զուսպ Է ընդունել,-նշում Է KPCC ռադիոկայանը:-Ներդրողներին, նախեւառաջ, հիասթափեցրել Է Twitter ցանցի օգտատերերի աճի տեմպերի դանդաղումը: Վերջին եռամսյակի ընթացքում նրա լսարանն ավելացել Է միայն 1,2 տոկոսով»:
Twitter-ի գործադիր ղեկավար Ջեք Դորսին հայտարարել Է, որ առաջիկա ամիսներին ընկերությունն ակտիվորեն անցկացնելու Է լայն գովազդային արշավներ, որպեսզի իր ցանցում գրավի նոր մասնակիցների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



