Ֆրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի հարավում ավտոմեքենան մխրճվել է ուսումնական կենտրոնի դիմաց գտնվող ամբոխի մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «euronews»-ին, դրա հետևանքով 3 մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքը տեղի է ունեցել Բլանյակ քաղաքում գտնվող Սենթ Էքզյուպերի լիցեյի մոտ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վիրավորվածների թվում Չինաստանի քաղաքացիներ են: Իրավապահները վարորդին ձերբակալել են: Գործի քննությունը կատարում են քաղաքային իրավապահները: Նախնական տեղեկություններով, ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվողների ցանկում վարորդը ընդգրկված չէ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



