Սիրիայի քրդերը պիտի դաս քաղեն Իրաքի Քուրդիստանի հետ պատահածից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը հայտնել է, որ վերջին շրջանում սխալ է մեկնաբանվում երկրի ԱԳ նախարար Վալեդ ալ–Մուալեմի այն միտքը, որ Դամասկոսը պատրաստ է բանակցել քրդական ինքնավարության ձևավորման հարցի շուրջ: «Սիրիայի որևէ կառավարություն չի գնա այնպիսի քայլերի, որոնք կվտանգեն երկրի սուվերենությունն ու նրա տարածքային ամբողջականությունը»,– հայտարարել է Շաաբանին՝ հավելելով, որ «Սիրիայի քրդերը նույնպես հանդես են գալիս ամերիկյան օկուպանտների դեմ, իսկ փոքրաթիվ դեմոկրատական ուժերը, որոնք դեռ ողջ քրդերը չեն, ճիշտ կանեն դաս քաղեն իրաքյան քրդերի օրինակից, որոնք մենակ մնացին իրաքյան զորքերի առաջ»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



