Երևան, 09.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի քաղաքապետարանն կարևորում է երիտասարդների մասնակցությունը մայրաքաղաքի կառավարման գործում. Տարոն Մարգարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ երիտասարդներ,

սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այն, որ հենց երիտասարդությունն է ցանկացած հասարակության շարժիչ ուժը, անհերքելի փաստ է և ապացուցման կարիք, հաստա՛տ, չունի: Նոր գաղափարներն ու դրանք կյանքի կոչելու համարձակ լուծումները մշտապես եղել և մնում են երիտասարդության կենսակերպի և գործունեության բացառիկ առանձնահատկությունը: Ու նաև հենց ա՛յս առանձնահատկության շնորհիվ է, որ արագ զարգացող աշխարհում ավելի ու ավելի շատ է կարևորվում երիտասարդների ներգրավվածությունը պետությունների կայացման, զարգացման ու հզորացման գործում:

Անշուշտ, բացառություն չէ նաև մեր երկիրը և ուրախությամբ պետք է փաստենք, որ թե՛ տնտեսության տարբեր ճյուղերում և թե՛ կառավարման տարբեր օղակներում շարունակաբար ավելանում է երիտասարդների ներգրավվածությունը, ինչն իր հերթին նպաստում է մեր երկրի կայուն զարգացմանն ու առաջընթացին: Երևանի քաղաքապետարանը ևս առանձնակի կարևորում է երիտասարդների մասնակցությունն ու ներգրավվածությունը մայրաքաղաքի կառավարման գործում, և հետզհետե ավելի ու ավելի շատ հարթակներ են ձևավորվում մասնակցային այդ գործընթացն ավելի առարկայական և շոշափելի դարձնելու, ինչպես նաև երիտասարդների նորարարական գաղափարներն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով: 

Մաղթում եմ անկոտրում կամք և անսպառ եռանդ ձեր նոր գաղափարներն ու մտահղացումներն իրականացնելու ճանապարհին՝ մտայնությամբ, որ ձեր նպաստն եք բերում սեփական երկրի զարգացման ու հզորացման գործում»:

 

Գրեմմիի թեկնածուները հայտարարվել են Cascade Pictures-ը կադրեր է ներկայացրել հայկական առաջին բլոկբաստերի՝ «Գողություն հայկական ձևով» ֆիլմի նկարահանումներից (տեսանյութ) Ուզբեկստանում «Արևմտյան Ադրբեջանի պատմություններ» գիրք է լույս տեսել «Դեպի լույս» պոեմ-կանտատ՝ նվիրված Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակին․ աննախադեպ պրեմիերա Հայաստանում ՌԴ Եկատերինբուրգի մարզի շինանյութի արտադրամասում խոշոր հրդեհ է բռնկվել Զոլաքար գյուղում հրդեհի հետևանքով անասնակեր է այրվել ԱՄՆ-ն կմերժի որոշակի հիվանդություններ ունեցող ներգաղթյալներին վիզա տրամադրել Մահացել է Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը «Արսենալն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ) Վրաստանում ձերբակալել են ադրբեջանցի քրեական հեղինակության՝ գործարարից դրամ շորթած հանցակիցներին ՌԴ ԱԳՆ ղեկավարը բացահայտել է միջուկային փորձարկումների մասին Պուտինի կարգադրության մանրամասները Տիգրանի մայրը տեղափոխվել է այլ բնակավայր. ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել Տեղումներ կլինե՞ն. եղանակը նոյեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում՝ 9-ից 13-ը Իրանի չոր նավահանգիստ է ժամանել առաջին բեռնատար գնացքը Ռուսաստանից Դիցմայրիում՝ ադրբեջանական ուղիղ դիտարկման տակ, մի քանի ընտանիք է մնացել․ Թաթոյան Ռեալի առանցքային ֆուտբոլիստներից մեկը շարք է վերադարձել «Голос Курдистана». 1992թ. գոյություն ուներ չճանաչված Լաչինի Քրդական Հանրապետություն «Արարատ-Արմենիան» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ) Համայն Ռուսիո պատրիարքը Մեդվեդեւին պարգեւատրել է իշխան Դմիտրի Դոնսկոյի շքանշանով Զինապահին վճարելու փոխարեն կվճարեն ապահովագրության գումար. Ավանեսյանը մանրամասներ է ներկայացնում նոր նախագծի մասին Սերբիայի առաջնությունը Ռուսաստանի առաջնությունից թույլ է․ Թիկնիզյան Տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և նրա հորը Ներքաղաքական գզվռտոցն ու Թաքեր Կարլսոնի հարցազրույցըՄահացել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայրը Թոշակառուներին գցում են նոր ծուղակի մեջ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի 953-րդ գոլը (տեսանյութ) Վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Իմ հորեղբայր Սամվել Կարապետյանը և հոգևորականները կարող են ազատվել վաղը, եթե ասեն, որ եկեղեցու կողքին չեն․ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը՝ Թաքեր Կարլսոնին (տեսանյութ) Սահմանամերձ համայնքներն առանձնահատուկ կարևորություն ունեն․ Նաիրի ՍարգսյանԲռնցքամարտիկ Արեն Ասլամազյանը՝ բրոնզե մեդալակիր Ջուր չի լինելու«Ինչու Հայաստանը չի կարող հրաժարվել էժան ռուսական գազից»Հայաստանն ու Հունաստանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն Գևորգ Պապոյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարին հրավիրել է Հայաստան Գաբրիել Սարգսյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ Լևոն Արոնյանն ու Շանթ Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ Մակրոնը խոստացել է վերադարձնել Լուվրից գողացված զարդերը Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ֆրանսիայում տեղեկացրել են ահաբեկչության կանխման մասին. ձերբակալվել է երեք երիտասարդ կին Թրամփին հրավիրել են Ղրիմ Ուկրաինան դադարեցրել է սահմանի անցակետերի աշխատանքը խափանման պատճառով ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի պատրաստումը Շիրակի քրեական ոստիկանները վագոն-տնակում թմրամիջոց են հայտնաբերել Վրաստանի հանգստավայրում անօրինական 5 ապարտ-հյուրանոց կառուցած գործարարի են ձերբակալել Պուտինը հրամանագրեր է ստորագրել Չկա պաշտպանված երկիր` առանց ներքին համերաշխության. Արմեն Մանվելյան Փաշինյանը վաղուց լեգիտիմ չէ, նա խաբել է ժողովրդին. Մենուա Սողոմոնյան Ի վերջո, եթե շտանգեն չէիր կարողանալու բարձրացնել, ինչի մարդկանց խաբեցիք․ Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԶենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեին հակառակորդին. Շարմազանովը՝ Փաշինյանին Ոստիկանությունը ձմեռային անվադողերով երթևեկելու մասին հայտարարություն է տարածել