Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պոչամբարի տարողունակությունը կավելացվի՞. բնակիչները բողոքի դուրս կգան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող «Նահատակ» պոչամբարը գլխացավանք է դարձել Ախթալա խոշորացված համայնքի կազմում գտնվող Մեծ Այրում բնակավայրի բնակիչների համար: Պոչամբարն օր օրի մեծանում է, դառնում ավելի ու ավելի վտանգավոր:

Մեծ Այրումի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համայնքի նորընտիր ղեկավարության ուշադրությունը հրավիրում է այս խնդրին:

Պոչամբարը կառուցված է անմիջապես գյուղի հողամասերի և տների հարևանությամբ: Նա նշեց, որ պոչամբարը ոչ միայն վնասում է շրջակա միջավայրը, այլ եղել են նախադեպեր, երբ գյուղացիների անասուններն ընկել են պոչամբարը և սատկել:Աղտոտվել և պոչանքով են լցվել շրջակա աղբյուրները: Պոչամբարը գտնվում է երկու Մեծ Այրում և Ճոճկան համայնքները կապող, ամենացածր բացարձակ նիշ ունեցող միջհամայնքային ավտոճանապարհի եզրին, որի գրունտը արդեն լվացվում է այդ ջրով: Համայնքի խմելու ջրի մեծ խողովակը հայտնվել է այդտեղ:

«Սոսկալի և տխուր իրավիճակ է: Այս ամենը ՏԻՄ–ի և բնապահպանության նախարարության խայտառակությունն է, նրանց անգործության արդյունքը»,– շեշտեց Դուլգարյանը:

«Նահատակից» կրած վնասների չափն այսքանով չի սահմանափակվում: Պոչամբարում պարունակվող թունավոր նյութերից նաև գյուղացիների առողջությունն է քայքայվում: Օլեգ Դուլգարյանն այդ ամենը սեփական մաշկի վրա է զգացել:

«Երբ շատ մոտ եմ կանգնած լինում պոչամբարին, շնչառությունս դժվարանում է, շատերի մոտ է այդպես: Մարդիկ գլխացավերից են բողոքում: Մարդկանց ճակատի շրջանում ծակոցներ են սկսվում»,– ներկայացրեց մեր զրուցակիցը:

Վերջին տարիների ընթացքում պոչամբարը մի քանի անգամ ամրացվել է՝ ավելացել է տարողությունը:

Այսօր համայնքում լուրեր են պտտվում, որ կրկին «Նահատակ» պոչամբարի պատվարի ամրացումներ են սպասվում, որպեսզի տարողունակությունն ավելացնեն: Ախթալայի կոմբինատին պատկանող երեք պոչամբարներն այս տարածաշրջանում ունեն ռեկուլտիվացիայի խնդիր: Այս պոչամբարը 5 տարուց ավելի է օգտագործվում, բայց Օլեգ Դուլգարյանի խոսքով, ոչ մի անվտանգության նորմ այստեղ չի նախատեսվել: Արդյունքում բազմաթիվ խախտումներ են եղել:

«Մենք պետք է պայքարենք, որովհետև դա վտանգում է մի ամբողջ գյուղի կյանք: Պետք է փակվի և ռեկուլտիվացվի պոչամբարը»,– պնդեց նա:

Պոչանքը հոսելով իջնում է ներքև և թափվում Դեբեդ գետը: Իսկ այդ պոչանքներում առկա են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են պղինձը, ցինկը, թորիումը:

Գյուղացիները երկար ժամանակ պայքարել են՝ պահանջելով փակել պոչամբարը:

Պատկան մարմինների ղեկավարներին նրա ուղղված բազմաթիվ նամակներն անպատասխան են մնացել: Այսօր «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահը կրկին հիշեցնում է՝ Ախթալայի ղեկավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի և փակման հարցը:

Նրա խոսքով՝ նորընտիր ավագանին իր հերթին չպետք է սոսկ ձեռք բարձրացնող և ստորագրող լինի, այլ որոշումներ կայացնի հօգուտ համայնքների:

 

 

 

Այս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև