Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալեքսանդր Ցինկերն անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Իսրայելի միջեւ վիզայի ռեժիմի չեղարկմանն ուղղված աշխատանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

  Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուի հրավերով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցն Իսրայել շատ կարեւոր քայլ էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփելով նոյեմբերի 6-7-ը կայացած այցի արդյունքները՝ նման կարծիք հայտնեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր, վերլուծաբան Ալեքսանդր Ցինկերը:

«Նախեւառաջ, կցանկանայի նշել մեր երկու երկրների միջեւ դինամիկ զարգացման գործընթացը, ինչի ապացույցը Իսրայելի վարչապետի հրավերն էր: Այս տարին հատկանշական էր նրանով, որ  մի շարք հանդիպումներ տեղի ունեցան, սկզբում միջխորհրդարանական խմբերի միջեւ,  ապա հասարակական ֆորումի երկրորդ նիստի շրջանակում,  Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն այցելեց Հայաստան, եւ այս հանդիպումների շարունակությունը հենց այդ հրավերն էր, որի շրջանակում անձամբ մի շարք հարցերի մասին խոսելու հնարավորություն ստեղծվեց: Ես կանվանեի այս հանդիպումը՝ ապագային ուղղված, քանի որ եւ մենք ունեինք մի շարք հարցեր, եւ Հայաստանը: Շատ լավ նշան էր այն, որ միմյանց հետաքրքրող մի շարք հարցերից հետո, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների  ղեկավարներն ունեցան առանձնազրույց: Դա փակ հանդիպում էր, սակայն շատ հնարավոր է, որ այդ ընթացքում բաց կերպով քննարկված լինեին կուտակված այլ հարցեր եւ առավելագույնս տրված լինեին դրանց պատասխանները»,-ասաց նա:

Ալեքսանդր Ցինկերի դիտարկմամբ՝ հաջորդ քայլը կապված է տեղեկատվական դաշտի, այսինքն՝ ԶԼՄ-ների եւ երկրների՝ համապատասխան ոլորտների գերատեսչությունների միջեւ համագործակցության ընդլայնման հետ:

«Կարծում եմ՝ պետք է երկու երկրներում ստեղծել տեղեկատվական կենտրոններ, որ  մարդիկ,  գործարարները լավ ճանաչեն միմյանց:  Այս առումով Հայաստանում Իսրայելի մասին իրազեկվածությունը հարաբերականորեն ավելի մեծ է, քան հայերի մասին՝ Իսրայելում,  որտեղ, կարելի է ասել, որոշակի տեղեկատվական պակաս կա: Պետք է  այնպես անել, որ Հայաստանը գրավիչ լինի թե համագործակցության, թե ներդրումների, թե զբոսաշրջիկների համար»,-ընդգծեց Կնեսետի նախկին պատգամավորը:

Անդրադառնալով երկու երկրներում միջեւ դեսպանատների բացման հարցին՝ Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ ներկայիս քայլերը ուղղված են հենց դրան, այսինքն՝ հիմք են նախապատրաստում  համագործակցությունը հաջորդ փուլ տեղափոխելու համար:

«Մենք ԱՊՀ երկրների հետ աշխատանքի որոշակի փորձ ունենք, սկզբում  իսկապես քիչ դեսպանատներ ունեինք, բայց հետո, երբ սկսեցինք ավելի ակտիվ համագործակցել այդ երկրների հետ,  ուղեւորահոսքը աճեց, հասկանալի դարձավ, որ պետք է  բացվեն դեսպանատներ: Դա  միայն քաղաքական հարց չէ, այլեւ տնտեսական է, քանի որ ամեն նախարարություն, այս դեպքում մասնավորապես՝  արտգործնախարարությունը,  ունի հստակ բյուջե, եւ այդ բյուջեի սահմաններում է հնարավոր  թույլ տալ հստակ   քանակով դեսպանությունների բացում:  Օրինակ՝ որոշ ժամանակ առաջ Իսրայելի բյուջեի կրճատման պատճառով հարց էր ծագել՝ կապված որոշ դեսպանատների փակման հետ, մասնավորապես՝   Բելառուսի: Մենք շատ  կապեր ունեինք այդ երկրի հետ, այդ իսկ պատճառով պայքարեցինք, որ այն չփակվի: Հիմա այսօր եթե Հայաստանի եւ Իսրայելի  միջեւ ավիափոխադրումների ծավալը մեծանա, նոր բիզնեսներ, ձեռնարկատիրություններ բացվեն,  ներդրումներ լինեն, ապա այս աշխատանքը սատարելու համար, իհարկե,  անհրաժեշտ կլինի դեսպանատների բացումը, ինչին դեռ պետք է հասնել: Կարծում եմ՝ հաջորդ քայլով պետք է նախեւառաջ աշխատել վիզայի ռեժիմի չեղարկման ուղղությամբ»,-ասաց Ալեքսանդր Ցինկերը եւ հավելեց, որ գալիք տարվա համագործակցության տեմպից կախված կլինի այս հարցի շուտափույթ կարգավորումը:

 

Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին