Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սովետական միությունը վերականգնելու ՌԴ փորձերը նման են ոտքը կրկին փոցխի վրա դնելուն. Ազատ Արշակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում, կոչվում է ֆարս. Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ, նախկին ԳՄ պատգամավոր Ազատ Արշակյանը, ով համակարծիք է որոշ վերլուծաբանների հետ, թե Ռուսաստանը, մեծ շուքով տոնելով բոլշևիկյան հեղափոխությունը՝ կարոտախտի մեջ է նեոստալինիզմի նկատմամբ և մշտապես ունի Սովետական միության վերականգնման ծրագրեր: 

Ըստ Արշակյանի՝ 100 տարի առաջ այդ հեղափոխությունը ողբերգություն էր ռուսական կայսրության ժողովուրդների համար, որովհետև  քաղաքացիական  պատերազմը, ըստ նրա, մեծ ցնցում էր և լուրջ փոփոխություններ նրանց կյանքում:  

«Այսինքն՝ սա կեղծ է, իսկական չէ, սա ո՛չ հաղթանակի 100-ամյակ է, ո՛չ էլ հիշատակի արարողություն է, ռուսական իմպերիան երկու բան պետք է աներ՝ կամ հաղթանակ տոներ սոցիալական հեղափոխության, ֆիեոդալիզմի  փոփոխության,  կամ ողբար: Հիմա ո՛չ նա է, ո՛չ նա է, դրա համար ես ասում եմ ֆարս է տեղի ունենում»,-ասաց նա: 

Ըստ նրա՝ Սովետական միությունն ինքնին թյուրիմացություն էր: «Չպետք է այդպես լիներ, մեծ թափով սկսվել էր ապագաղութացումը՝ արդեն Շվեդիան ճանաչել էր Նորվեգիայի անկախությունը, Բրիտանիան ճանաչել էր Իռլանդիայի անկախությունը, արդեն Եվրոպայում ազգերի ինքնորոշման  իրավունքը դարձել էր գլխավոր արժեքներից մեկը, իմպերիաները հասկանում էին, որ հարկավոր է հրաժարվել ոչ էֆեկտիվ կառավարման համակարգից և Սովետական միությունը  դարձավ միակ հզոր իմպերիան»,–ասաց նա: 

Ազատ Արշակյանը նշեց, որ մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1949թ-ին Հնդկաստանն անկախություն էր հռչակում, մինչև Ֆրանսիան այդ ժամանակահատվածում հրաժարվում էր իր անդրծովյան գաղութներից, Ռուսաստանը գնում էր ծանր գաղութացման ռեժիմով, ինչը, ըստ նրա, անհեթեթ էր։

«Կառավարման բռնապետության այդ համակարգը թյուրիմացություն էր, ինչը ցավոք 100 տարով հետ գցեց Ռուսաստանին Եվրոպայի զարգացած առաջադեմ երկրներից»,-ասաց նա: 

Ըստ հասարակական գործչի՝ այսօր փորձել վերականգնել Սովետական միությունը տարբեր ձևաչափերով՝ նման է ոտքը փոցխի վրա դնելուն: «Այդ փոցխը տրորելու մասին ռուսական ասացվածք կա «наступить на те же грабли», հիմա իրենք նորից  տրորում են փոցխը, որը խփելու է իրենց քիթումռթին, կարծում եմ՝ կխփի, որովհետև նշանները կան»,-ասաց նա:  

Ազատ Արշակյանը սակայն տեղին չի համարում այն դիտարկումները, թե Եվրոպան հետ է գնում սովետական կառավարման՝ լավ կողմերը վերցնելով: «Ինտեգրացիան այլ է, մի բան է ազատ պետությունների կամավոր ինտեգրացիան՝ արժեքային համակարգի վրա հենված և նպատակները: Եվրոպան ընդհանուր արժեքային համակարգ ունի և նրանց նպատակն է նույնը, ՌԴ-ում արժեքային համակարգ չկա, նպատակ որպես այդպիսն չկա: Օրինակ՝ Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի նպատակներն այլ են, արժեքային համակարգն այլ է, մենք չենք կարող նույն համակարգի մեջ լինել՝ մենք և ղըրղըզները, մենք և ղազախները: Մեզ միավորել կարելի է բռնությամբ, որը և արվում է»,-ասաց նա:

 

«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին