Ֆահդ թագավորի որդին գնդակահարվել է Արաբիայում, իսկ թոռը Թեհրան է փախել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրաբիայի թագավորի մամլո ծառայությունը, չմանրամասնելով պատճառը, հայտարարել է նախկին Ֆահդ թագավորի որդու՝ արքայազն Աբդել Ազիզ բին Ֆահդ բին Աբդել Ազիզ արքայազնի մահվան մասին, ով ընդամենը 44 տարեկան էր, զբաղեցրել է վարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնները: Սաուդական բլոգերները գրել են, որ արքայազնը սպանվել է Հակակոռուպցիոն հանձնաժողովի գործով ձերբակալության ժամանակ և հավելել, որ Ֆահդ թագավորի թոռը՝ ներկայիս Սալման թագավորի զարմիկ, 38–ամյա արքայազն Թուրքի բին Մուհհամադ բին Ֆահդ բին Աբդել Ազիզն էլ հասցրել է Թեհրան փախչել: Հիշեցնենք, որ թագավորական ընտանիքը կազմված է 25000 անդամներից և 7000 արքայազներից, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել ներկայիս թագաժառանգի և Հակակոռուպցիոն հանձնաժողովի գործողություններին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



