Վարդան Արամյան. «Նպաստներ բաժանելով հանրության մեջ սերմանվում է ավելի շատ ծուլություն, քան արտադրողականության աճ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է՝ կառավարության ներկայացրած 2018 թվականի պետական բյուջեի նախագծով կտրվի տնտեսական զարգացման մեկնարկը: Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է տնտեսական աճին մասնակցեն հասարակության լայն շրջանակները:
ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, որի օրակարգում «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծին հավանություն տալու հարցն էր, Վարդան Արամյանը շեշտեց, որ հնարավորությունների ստեղծումն աղքատության կրճատման լավագույն մեթոդներից է հասարակության այն անդամների համար, ովքեր կարող են եկամուտ գեներացնել, քանի որ նպաստներ բաժանելով հանրության մեջ սերմանվում է ավելի շատ ծուլություն, քան արտադրողականության աճ:
«Պետք է հաշվի առնել, որ բոլոր հարցերին հնարավոր չէ լուծում տալ: Այս բյուջեի հիմքում ընկած է գաղափարը, որ մեր ներուժի հաշվին լուծենք մեր խնդիրները»,– ասաց Վարդան Արամյանը:



