Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էներգախնայողության ոլորտում ԵՄ ծրագրերի շահառու է դարձել 6 հազար տնային տնտեսություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը էներգախնայողության ոլորտում Հայաստանի հանձնառությունը խիստ գովելի է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրահանձնաժողովի Հարևանության և ԵՄ ընդլայնման հարցերով (NEST) գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության գծով տնօրեն Լորենս Մերեդիթը:  Երևանում «ԵՄ-ն էներգետիկայի համար» ծրագրի կողմից կազմակերպվել էր Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտմանն ուղղված համաժողովը: «Էներգախնայողությունը ձեր երկրի օրակարգում մեծ կարևորություն ունի, այն նաև գերակա առաջնահերթություն է Արևելյան Գործընկերության երկրների հետ համագործակցության համատեքստում»,-ասաց Մերեդիթը:

ԵՄ պաշտոնյան նշեց, որ էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում էական հաջողությունների հասնելու համար համագործակցությունը շատ կարևոր է: Այս համատեքստում նա ներկայացրեց Հայաստանում այս ոլորտում ԵՄ կատարած ներդրումները: «Արդեն 30 միլիոն եվրո ենք ներդրել 10 տարբեր ծրագրերում՝ էներգաարդյունավետության ու էներգախնայողության ֆինանսավորման ուղղությամբ»,-ասաց Լորենս Մերեդիթը՝ հավելելով, որ ծրագրի շահառու է դարձել 17 քաղաքի 6 հազար տնային տնտեսություն: Նա կարևորեց նաև մայրաքաղաք Երևանում փողոցային լուսավորությունը LED լամպերով իրականացնելու ծրագիրը:

Ինչ վերաբերում է էներգախնայողության ԵՄ փորձին ու հիմնական մարտահրավերներին, պաշտոնյան առանձնացրեց երկուսը: «Այս ոլորտում առաջին խնդիրը պահանջարկն էլ ավելի արդյունավետ կառավարելն է, քանի որ ամենաէժան էներգիան այն է, որը չի սպառվում: Մենք Եվրամիությունում տեսել ենք, թե ինչպիսի լուրջ փոխակերպումներ են տեղի ունենում, երբ մենք կրճատում ենք էներգետիկ պահանջարկը: Մյուս գերակայությունը նոր տեխնոլոգիաների ներդրումն է մաքուր էներգիայի ոլորտում: Սա այն հազվագյուտ ոլորտներից է, ուր կարող եք ներդրումներ կատարել, խնայել էներգիա ու միաժամանակ ստեղծել աճի ներուժ: Այսօր կանաչ էներգետիկայի ոլորտում միլիոնավոր աշխատատեղեր են բացվում, ԵՄ-ում դրա արդյունքում 10 տոկոսով կրճատվել է էներգասպառումը»,-ասաց Լորենս Մերեդիթը: Պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ Հայաստանն էլ կարող է հասնել նման արդյունքի:

Նա հույս հայտնեց, որ համաժողովի արդյունքում կկարողանան ՀՀ կառավարության իրենց գործընկերների, դոնոր և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մատնանշել էներգախնայողության ոլորտում ապագա զարգացումներ ապահովելու ուղիները:

Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին