Շղթայական վթար-վրաերթ Երեւանում. վարորդները մնացել են մեքենաների արանքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:35-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտ, Peugeօt մակնիշի 195 UL 61 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 CN 997 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ Opel մակնիշի 35 MG 949 համարանիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով Opel-ների վարորդները վրաերթի են ենթարկվել՝ մնալով մեքենաների արանքում, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



