Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կինոն կյանքն է, գոյությունը. գարնանը ռեժիսոր Մհեր Մկրտչյանը կներկայացնի իր նոր կատակերգական ֆիլմը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը հաջորդ տարի արվեստասերների դատին կհանձնի իր նոր ֆիլմը: Կատակերգությունը կոչվում է «Լյուդվիգ անունով ոզնին»: Ժապավենում ներգրավվել են ինչպես ռեժիսորի նախորդ ֆիլմերից մեզ հայտնի դերասաններ, այնպես էլ` նոր դեմքեր: Կինոնկարի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Մհեր Մկրտչյանի հետ:

-Ի՞նչ սյուժե է ընկած ֆիլմի հիմքում, կա՞ն կոնկրետ խնդիրներ, որոնք արծարծվում են նոր ժապավենում:

-Չեմ սիրում կանխավ խոսել կինոնկարի մասին, որը դեռ էկրան չի բարձրացել. կորչում է հետաքրքրությունը: Սակայն կնշեմ, որ այս ֆիլմի հիմքում ընկած է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը: Միախառնված են տարբեր ժանրերը: Այն ռոմանտիկ է, կատակերգական, միևնույն ժամանակ դրամատիկ, անգամ հուզիչ: Կան դրվագներ, որտեղ իրադարձությունները աբսուրդի են հասցված: Աշխատում ենք անել հնարավոր ամեն բան, որ այն լինի հետաքրքիր, դինամիկ, թեթև բայցև հուզիչ:

 -Հարցազրույցներից մեկում նշել եք, որ առաջին անգամ եք տարբեր ժանրերը մեկ ֆիլմում համատեղում: Նկարահանման ընթացքում բացահայտումներ անու՞մ եք:

-Երբ ռեժիսորը գալիս է նկարահանման հրապարակ, նա հստակ գիտի, թե ինչ է պետք անել, ինչ խնդիր կա իր առջև դրված: Ինձ համար չափազանց հետաքրքիր են դերասանները, որոնց հետ համագործակցում եմ:  Նրանք չունեն սահմաններ, ճկուն են ու պրոֆեսիոնալ: Երբեմն հստակ չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կարելի է ստանալ նրանց հետ: 

-Ձեր նախորդ կինոնկարներում `«Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2», շատերիս համար նոր դերասանների բացահայտեցիք` Արծրուն Չոբանյան, Սամվել Թադևոսյան, Անի Ղազարյան և այլք: Նրանցից մի քանիսը ներգրավված են այս ժապավենում: Ինչպե՞ս եք ընտրում դերասանական կազմը: Սցենարը մշակելիս ի սկզբանե պատկերացնու՞մ եք, թե ով է կարող մարմնավորել այս կամ այն կերպարը:

Ընտրությունը մեկն է: Խաղում է այն դերասանը, ով տաղանդավոր է, կարող ուժ է: Այս ֆիլմում համագործակցում եմ նաև Ժան Նշանյանի, Գեորգի Հովակիմյանի, Անի Ամիրյանի, Գուրգեն Սարգսյանի, Քրիստինա Հովակիմյանի, Անի Խաչիկյանի և այլ դերասանների հետ: Պետք է փաստեմ, որ «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի դերակատարները չեն կրկնում իրենց: Նախորդ կինոնկարներում այլ էին, այստեղ` բոլորովին ուրիշ: Եթե Սամվել Թոփալյանը, ով այս ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին, կրկնի իրեն, ուրեմն ռեժիսորը վատ է աշխատել, եթե զարմացնի, նոր շունչ բերի, ապա հաջողել է և՛ նա, և՛ ռեժիսորը: Այս կինոնկարը դեբյուտ է երիտասարդ դերասանուհի Մարինա Մնացականյանի համար: Նա Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողուհի է, որին վստահել եմ ու գլխավոր կերպարներից մեկին մարմնավորելու հնարավորություն ընձեռել:

Նշեմ, որ իմ մասնագիտական պրակտիկայում եղել է դեպք, որ սցենարը գրել եմ կոնկրետ դերասանի համար: Դա Սերգեյ Շակուրովն էր: Եթե նա չհամաձայներ նկարահանվել ֆիլմում, ես այն չէի կարողանա էկրանավորել, քանի որ այլ դերասան չէր կարողանա խաղալ Շակուրովի համար նախատեսված դերը:

-Մի առիթով հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշել է, որ մեծ գաղափարները կարող են փչացնել կինոն: Դուք այս մասին ի՞նչ կասեք:

-Ինձ համար միշտ առաջին տեղում մարդն է, նրա հույզերը, ապրումները: Անդրադառնում եմ թեմաների, որոնք ինձ հուզում են, անհանգստացնում: Շոշափում եմ խնդիրներ, որոնց մասին ցանկանում եմ խոսել, բարձրաձայնել: «Կյանք ու կռիվ»-ը նկարելիս ինձ համար էական էր մարդկային ճակատագիրը, կենսագրությունը: Բայց ամեն մարդ մի կերպ է մեկնաբանում ֆիլմը, տարբեր գաղափարներ տեսնում դրա հիմքում:

-Ասում են` կինոն գեղանկարչություն է, որը հնչում է երաժշտության պես: Իսկ ձեզ համար ի՞նչ է կինոն:

-Կինոն կյանքն է, գոյությունը:

Հարցազրույցը` Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

 

Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին