Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սուրեն Կարայանն այցելել է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) խորհրդի նախագահ Սուրեն Կարայանը նոյեմբերի 8-ին այցելել է ՈՒՎԿ-ի գրասենյակ՝ քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարին է ներկայացվել, որ վերջին մեկ տարվա ընթացքում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից ֆինանսավորվել են թվով70 ներդրումային ծրագրեր` շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով և արտոնյալ պայմաններով։ Վարկերից 15-ը սուբսիդավորվել են պետության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության արդյունքում։ 

Քննարկման ժամանակ նշվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում  տրամադրվել է ընդհանուր թվով 105 գյուղատնտեսական տեխնիկա։

Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ղեկավարության հետ քննարկել է նաև կազմակերպության միջազգային համագործակցությունը։ Զեկուցվել է, որ Ռուսական արտահանման կենտրոնի (РЭЦ)  և Վարկային կազմակերպության միջև  ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, ինչը լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման համար:

Տեղեկացվել է, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր, որով ազդարարվել է հայ-ռուսական ներդրումային հարթակի ստեղծումը։ Նշված համագործակցության արդյունքում արդեն իսկ մի քանի հավակնոտ ծրագրեր են ներկայացվել  «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ին, որոնց շուրջ ռուսական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել:  

Հոկտեմբեր ամսին ստորագրվել է եռակողմ հուշագիր վարկային կազմակերպության, ռուսական ֆոնդի և «Ֆորա կապիտալ» ՍՊԸ-ի միջև:

Բանակցությունների արդյունքում Վնեշէկոնոմբանկի և «ՓՄՁ ներդրումներ»-ի միջև փոխգործակցության հուշագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Իսկ նախարարի՝ վերջերս Բելառուսի Հանրապետություն կատարած այցելության արդյունքում համագործակցություն է նախատեսվում նաև Բելառուսական զարգացման բանկի հետ։

Նախարարին ներկայացվել է նաև, որ  Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորմանն անդամակցելու նպատակով բանակցություններ են տարվել նշված կազմակերպության ընթացակարգերին համապատասխան։

Նախարար Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ»  ՈՒՎԿ ՓԲԸ –ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի և աշխատակազմի հետ քննարկել է կազմակերպության առաջիկա անելիքները և միջազգային համագործակցության շրջանակները։


http://armenpress.am/arm/news/91168

Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները