ՄԱԿ-ը հայտնել է Հալեպի ու Իդլիբի ուղղությամբ ինտենսիվ ավիահարվածների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի Հալեպի եւ Իդլիբի շրջաններում վերջին 48 ժամվա ընթացքում ակտիվացել են ավիահարվածները: Այս մասին այսօր լրագողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Վերջին 48 ժամվա ընթացքում շարունակ ահազանգեր են հնչում Սիրիայի հարավային շրջաններում չդադարող ավիահարվածների մասին, դրանք նշանառված են Հալեպի գյուղական բնակավայրերի ու Իդլիբի առանձին շրջանների վրա»,-ասել է Դյուժարիկը` ուշադրություն հրավիրելով հարցի լրջության վրա:
Նա նեւ անհանգստություն է հայտնել Դամասկոսի մոտակա Արեւելյան Գուտա շրջանի շրջափակման մասին` շեշտելով, որ հումանիտար օգնության հարցն անգամ այս շրջանի համար դժվար լուծելի է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



