Իտալիայում հետաքննում են Միջերկրական ծովում 26 նիգերիացի կնոջ մահվան հանգամանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի քննչական մարմինները սկսել են 26 նիգերացի կանանց մահվան հետաքննությունը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ ընդգծելով, որ նրանց մեծամասնությունը դեռատի կանայք են եղել, որոնց մարմինները հայտանբերվել են Միջերկրական ծովում:
Ենթադրաբար, նրանց կարող էին բռնաբարել և սպանել ծովը հատելու և Եվրոպա հասնելու ճանապարհին: Սալերնո նավահանգստային քաղաքում արդեն 5 ներգաղթյալ է ձերբակալվել: Նախկինում այնտեղ էր ժամանել ծովում փրկված 375 ներգաղթյալի տեղափոխող իսպանական ռազմանավը:
Զոհված կանանց մեծամասնությունը գտնվել է փչովի նավակում, որտեղ ևս 64 ուղևոր է գտնվել:
Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք 14-18 տարեկան են եղել: Նրանց մարմինները պահվում են նավի սառցախցիկում:
Փրկված ներգաղթյալների հիմնական մասն աֆրիկյան երկրներից է՝ Նիգերիայից, Սենեգալից, Գանայից, Գամբիայից և Սուդանից:



