Ոստիկանները հետաքննում են նախկին ամուսնու քրոջ կողմից կնոջ պայուսակը գողանալու դեպքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինը նոյեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, 1955 թ. ծնված Անգին Ա.-ից հաղորդում է ստացել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, նախկին ամուսնու քույրը՝ 1961 թ. ծնված Մարիետա Մ.-ն, Ավան Առինջի շենքերից մեկի բնակարաններից մեկի ննջարանի պատուհանագոգից բացահայտ հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 5.000 եվրո, նույնականացման և բժշկական ապահովագրության քարտ ու դիմել փախուստի:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մարիետա Մ.-ն ժամը 15.10-ին նշված շենքի բակից բերման է ենթարկվել բաժանմունք և տվել բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



