Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլիկինի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ նախարար Էլկինը նշել է, որ լավ հիշողություններ է պահպանում Հայաստան իր բազմաթիվ այցելություններից և ուրախ է Երուսաղեմում ողջունել Էդվարդ Նաբանդյանին։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու փոխադարձ համակրանքը նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել միջպետական կապերի ամրապնդման համար:
Էդվարդ Նալբանդյանը և Զեև Էլկինը անդրադարձել են Իսրայելում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը, Հայաստանում հրեական համայնքի գործունեությանը վերաբերող հարցերին։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



