Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմավիրում մանկապարտեզներում անվտանգության ուժեղացման կարիք չեն տեսնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Այստեղ արտակարգ դեպք էր տեղի ունեցել: 36–ամյա Արգամ Հովիկյանը չորս ժամ պատանդ էր պահել հաստատության սաներից մեկին՝ 3–ամյա Հմայակին՝ պահանջելով նախկին կնոջը:

«Փաստ» օրաթերթը փորձեց պարզել՝ արդյոք դեպքի հետո, մանկապարտեզներում հսկողությունը կուժեղացվի՞: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդուհի Երանոսյանը պարզաբանեց, որ գործող մանկապարտեզների դռները միշտ էլ փակ են եղել անծանոթների առջև: Իսկ «Մանուշակի» դեպքը տարբերվում է նրանով, որ մուտք գործած անձը, ով դաստիարակի նախկին ամուսինն է եղել, գիտեր դուռը բացվելու ժամերը:
«16:00–ի կողմերը դուռը բացվում է: Ծնողները իրենց երեխաներին վերցնում են: Այդ ժամի համար բաց է եղել»,– հայտնեց նա:

Հավաստիացրեց՝ 13 մանկապարտեզների դռները մշտապես փակ են լինում: Բացվում են առավոտյան՝ երեխաների մանկապարտեզ հաճախելու ժամանակ և տուն գնալիս: Քաղաքապետարանից պնդեցին, որ մանկապարտեզներում լրացուցիչ անվտանագության քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա:

«Եթե ժամանակից շուտ ինչ–որ մեկը դուռը թակում է, մտնելու համար անպայման ներսից հրահանգ է լինում: Ճշտում են, վարիչից հրաման է լինում և նոր ներս են թողնում: 100%–ով բոլոր մանկապարտեզներում այդպես է: Անգամ այդ մանկապարտեզում դա խիստ է դրված»,– փոխանցեց Երանոսյանը:

Հիշեցնենք, որ Արգամ Հովակիմյանը նախկին կնոջ՝ Լիլիթ Հովհաննիսյանի հետ որոշ հարցեր պարզելու համար մտնում է վերջինիս աշխատավայր՝ «Մանուշակ» մանկապարտեզ: Հանդիպումը վերածվում է վեճի, հասնում է մինչև դանակի սպառնալիքի: Ձայներից վեճին սկսում են միջամտել մանկապարտեզի աշխատակիցները, որոնց թվում նաև մանկապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանը, ով Լիլիթի տատիկն է:
Արգամ Հովիկյանը դանակով վնասվածքներ է հասցնում ինչպես նախկին կնոջը, այնպես էլ մանկապարտեզի վարիչին և սպառնում բոլորին, ով փորձի դուրս գալ սենյակից, որտեղ կային նաև երեխաներ:

Դեպքի վայր են ժամանում Արմավիր քաղաքի ոստիկանության աշխատակիցները և բանակցությունների արդյունքում երեխաներն ու մյուս աշխատակիցները դուրս են գալիս դանակով զինված Արգամի տիրապետության տակ գտնվող սենյակից:

Սենյակում մնում են մանկապարտեզի վարիչը, նոր ժամանած Լիլիթի մայրը և մանկապարտեզի սան, 3–ամյա Համայակ Համազասպյանը, ում Արգամը նստեցրել էր գրկին և սպառնում էր վնասել, եթե սենյակ չբերեին իր նախկին կնոջը:

 

Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԱդրբեջանը հետ է կանչել Եվրոպայի խորհրդում իր մշտական ներկայացուցչին