Մահաբեր վթարից 5 ամիս անց ճանապարհը չի նորոգվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին հունիսի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարը կարող է կրկնվել, եթե ճանապարհաշինարարաները քայլեր չձերնարկեն: Հիշյալ օրը «Գազ 24 10» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Վթարի հետեւանքով երկու հոգի տեղում զոհվել էր, երեք հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին Ստեփանավանի հիվանդանոց:
Դեպքից հետո շուրջ 5 ամիս է անցել, սակայն տվյալ ճանմապարհահատվածը, որով երթեւեկում են նաեւ Վրաստան եւ Ռուսաստան մեկնող վարորդները, չի նորոգվել, ջարդված ու տարածքից հեռացված արգելապատնեշը չի կառուցվել:
Ճանշինի աշխատակիցները, փաստորեն, 5 ամիս շարունակ բավարարվեցին միայն վթարի վայրում ու ճանապարհի այդ վտանգավոր հատվածում կարմիր ժապավեն փակցնելով ու նշան տեղադրելով, այդ կերպ իրենց աշխատանքը հավանաբար համարելով ավարտված: Մինչդեռ ժապավենից գրեթե ոչինչ չի մնացել, իսկ վարորդները, հատկապես երեկոյան ժամերին կարող են ընկնել տվյալ փոսը, եւ հետեւանքները կարող են անդառնալի լինել:



