Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է շմոլ գազից թունավորումների թիվն ավելացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն այս տարի աճել է՝ հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից:


Հունվարի 1–ից հոկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում շմոլ գազից թունավորումների 276 դեպք է գրանցվել:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվն ավելացել է 112–ով:

Գրանցված վերջին դեպքը դեռ թարմ է: Հոկտեմբերի 2–ին Ծիլքար գյուղում շմոլ գազից ընտանիքի երեք անդամները տուժել են:

Դեպքերի մեղավորը և՛ սպառողն է, և՛ պատկան կառույցը: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Վերջինիս խոսքով, երբ ներդրվեց գազասպառման ներտնային համակարգը, խնդիրը կարգավորվեց:

«Դա շատ կարևոր համակարգ է, որի գործածությունից հետո դեպքերի թիվը կտրուկ նվազել է»,– մատնանշեց Պողոսյանը:

Շմոլ գազի թունավորումներից առաջատարը Երևանն է 127 դեպքով` նախկին 58–ի փոխարեն: Շմոլ գազից թունավորումներով ամենաքիչը աչքի է ընկնում Վայոց ձորի մարզը: Ըստ Արմեն Պողոսյանի՝ դեպքերը ավելանում են հատկապես ցուրտ գոտիներում:
«Շիրակի մարզում են շատ լինում: Այդտեղ ցուրտ է: Բացի սա, կան շատ վագոն– տնակներ, իսկ նման վայրերում վերահսկողություն կազմակերպելը մի քիչ դժվար է »,– նկատեց նա:

Սպառողների շահերի պաշտպանի գնահատմամբ՝ հաճախ հենց օգտագործողը չի պահպանում անվտանգության կանոնները: Հաճախ անգամ տրված ցուցումները սպառողներն արհամարհում են ու ավանդական ձևերով կիրառում:

«Արդյոք բոլորը գիտե՞ն, եթե խոհանոցում կա գազի սարք, դուռը պետք է հատակին չկպչի: Չեմ կարծում՝ այս կանոնի մասին բոլորն իմանան: Եվ այս նորմը, բնականաբար, չի պահպանվում»,– ասաց մեր զրուցակիցը:

Այս հարցում նա նաև կարևորում է պատկան կառույցի հետևողական աշխատանքը:
Հիմա արդեն ջեռուցման սեզոնն է: Պողոսյանը նշեց, որ հատկապես այս շրջանում գազի սպասարկման կենտրոնի մասնագետները անվտանգությունից ելնելով պետք է հաճախակի ստուգումներ իրականացնեն:

«Ծխատարների, օդատարների կառուցվածքը պետք է ըստ կանոնի լինի: Եթե տանը տարեց մարդ կամ փոքր երեխա է ապրում, այդ դեպքերում մասնագետները պետք է ավելի հաճախ ստուգումների գնան: Տարին երկու անգամ են այցելում»,– կարևորեց Սպառողների միության նախագահը:

Պաշտոնական տվյալներով՝ այս տարի շմոլ գազի թունավորումներից 7 զոհ ունենք: Նախորդ տարվա այդ ժամանակահատվածում մահացության դեպք չի գրանցվել:
Այս տարի շմոլ գազից թունավորման արդյունքում տուժել է 613 մարդ, նախորդ տարվա 388–ի փոխարեն:

 

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին