Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չիլիի ռազմածովային ուժերի հայ ծովակալը. մտորումներ անցած ուղու, հայ համայնքի, հայկական բանակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Չիլիում ապրում է 600-ից ավելի հայ: Սկզբում Չիլիի հայերը աշխատում էին առևտրի, արդյունաբերության ոլորտում` տեքստիլ, գորգ, թանկարժեք մետաղներ և այլն: Հաջորդող սերունդը տվել է տարբեր մասնագետներ` ակադեմիկներ, դիվանագետներ, լրագրողներ, բժիշկներ: Չիլիի հայ համայնքի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանի հետ: Անդրադարձ է եղել նրա անցած ուղուն, հայկական բանակին:

-Պարոն Կույումջյան, ինչպե՞ս ստացվեց, որ դուք որոշեցիք մտնել ռազմածովային ուժեր: Ի՞նչը ձեզ գրավեց այդ համակարգում:

-Ես 14 տարեկան էի, երբ ընդունվեցի Ռազմածովային ակադեմիա: Ես իրականում չէի պատկերացնում դա ինչ է, բայց սիրում էի ծովը, նավը, նավագնացությունը: Ժամանակին ընտանիքով սովորաբար արձակուրդն անցկացնում էինք ծովում և ես լավ լողորդ էի: Ռազմածովային ակադեմիայում սովորելու տարիներին, երբ ես սկսեցի ճանաչել ոլորտը, այն ավելի ու ավելի սիրեցի: Ակադեմիայի 5 տարիները  բավական ծանր էին, բայց հաղթահարեցի և ամեն տարի իմ դասարանում առաջին մրցանակն էի ստանում, որը օգնում էր ինձ շարունակել:

-Հետահայաց նայելով՝ ինչպիսի՞ն էր ձեր անցած ռազմածովային ուղին: Ի՞նչ հետաքրքիր դրվագներ կվերհիշեք:

-Ակադեմիան ավարտելուց հետո ես ռազմածովային ոլորտում անցկացրել եմ 39 տարի: Այդ ժամանակաշրջանը բավական դժվար էր և բարդ, ինչ-որ տեղ նույնիսկ ավելի ծանր, բայց ես վայելել եմ այդ ամենը: Իմ կատարած աշխատանքից, զբաղեցրած պաշտոններից առանձնացնեմ հետևյալը` Ստորջրյա ոչնչացման թիմերի նավատորմի հրամանատարության ղեկավար, սպա, «Յելչո» անտարկտիկական հետախուզական նավի հրամանատարական սպա, «Էսմերալդա» նախապատրաստական (4 կայմով 3670 տոննա քաշով) նավի հրամանատարական սպա, որը գնացել է Հարավային Աֆրիկա, Ուրուգվայ և հատել Աֆրիկյան եղջյուրը և այլն:

Ծովակալի կարգավիճակում 10 տարի աշխատել եմ տարբեր պաշտոններում: Ես ունեմ սկզբունք` որտեղ էլ լինես, պետք է աշխատես ջանասիրաբար, խթանես քո աշխատակիցներին և վայելես այդ ամենը, ինչը և ես արեցի: Եվ այս հրաշալի կյանքի գինն այն է, որ դու թողնում ես քո ընտանիքին մենակ, իրենց հետ չես կարևոր իրադարձություններին:

-Ո՞րն է եղել ձեր հաջողության գրավականը, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել համակարգում գործընկերների, քաղաքական գործիչների հետ շփումներում:

-Միշտ անել առավելագույնը: Լինել անկեղծ և հոգ տանել այն մարդկանց նկատմամբ, ովքեր շրջապատում են քեզ: Հոգ տանել ենթակաների նկատմամբ, հաղորդակցվել նրանց հետ և արժանանալ նրանց վստահությանը: Լինել ճշմարտախոս և երբեք չխուսափել առաջադրանքներից, խնդիրներից: Օրեր առաջ ես առաջնորդության դասախոսություն կարդացի Ռազմածովային պոլիտեխնիկական ակադեմիայի սպաների համար` ընդգծելով այս ամենը տարբեր կողմերից:

Ինչ վերաբերում է գործընկերների հետ շփումներին, ապա կարևորում եմ փոխադարձ հարգանքը և աջակցությունը: Եթե Աստված տաղանդ է շնորհել, ուրեմն պետք է առավելագույնս այն օգտագործել և օգնել ուրիշներին: Քաղաքական գործիչների հետ շփումներում գնահատում եմ բաց լինելը, անկեղծությունը. լինել համբերատար և ընդունել, որ կան մարդիկ, ովքեր կարող են մտածել այլ կերպ, գործողություններով ցույց տալ այլ բան:

-Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի զինված ուժերի մասին, ըստ ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել ավելի հզոր բանակ ունենալու համար:

-Ես բավարար չեմ ճանաչում ամբողջական կարծիք հայտնելու համար: Ամեն դեպքում ես գիտեմ, Ադրբեջանի հետ կռվի ժամանակ նրանք եղել են խիզախ`պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը: Ես այցելել եմ ճակատ 2013 թվականին և շատ լավ տպավորություն եմ ստացել: Շատ մոտիվացված և պատրաստված երիտասարդություն է:

-Եթե չեմ սխալվում, դուք արդեն 3-րդ անգամ եք եկել Հայաստան, ամեն անգամ այցելելիս ի՞նչ փոփոխություններ եք նկատում:

-Ամեն այցելության ժամանակ նոր փոփոխություններ եմ նկատում, նոր մարդկանց հետ եմ ծանոթանում, ձեռք եմ բերում ավելի շատ ընկերներ: Շփվում եմ շատ երիտասարդների հետ, ովքեր խոսում են անգլերեն, ֆրանսերեն:

-40 և ավելի տարիներ ռազմածովային ուժերում աշխատելուց հետո դուք սկսեցիք բիզնեսով զբաղվել: Մի փոքր կպատմեք ներկայում ի՞նչ գործունեություն եք ծավալում, ո՞ր ոլորտում:

-Արդեն 17 տարի է, որ ես թոշակի եմ անցել և այս ընթացքում շատ բան եմ հասցրել անել տարբեր ոլորտներում: Այսօր իրականացնում եմ շահույթ չհետապնդող գործունեություն կրթական, մշակութային ոլորտներում: Ես ունեմ փոքր ընկերություն, որը ներմուծում է գործիքներ քրեական հետաքննության համար: Այդ համակարգերը հնարավորություն են տալիս հեռախոսներից, համակարգիչներից զտել ինֆորմացիան և ներկայացնել դատական նիստերին: Ոստիկանական ազգային ակադեմիայի լաբորատորիային ապահովում ենք հանցավորության դեմ պայքարի գործիքներով: Մենք նաև աշխատում ենք կիբեր պաշտպանության ոլորտում` առաջարկելով համապատասխան գործիքներ:

-Մի փոքր կպատմեք Չիլիում հայ համայնքի մասին: Որքա՞ն հայ է ապրում, հիմնականում, ի՞նչ ոլորտներում են ներգրավված:

-Չիլիում հայ համայնքը շատ փոքրաթիվ է: Իմ հայրը Լորիս Կույումջյանը 1957 թվականին հայ համայնքի առաջին նախագահն է եղել, չնայած շատ այլ հայեր ժամանել էին 1930-ականներին: Այսօր «Հայ տուն» կազմակերպությունում գրանցված է 100 հայ, իրենց ընտանիքների հետ միասին մոտ 400 հայի մասին է խոսքը: Երկրի տարածքում ևս 200-ից ավելի հայ կարող է լինել, սակայն ընդհանուր թիվը 1000-ի չի հասնի: Սա շատ քիչ է Արգենտինայի համեմատ, որտեղ ապրում է 130 հազար հայ: Սկզբում Չիլիի հայերը աշխատում էին առևտրի, արդյունաբերության ոլորտում` տեքստիլ, գորգ, թանկարժեք մետաղներ և այլն: Հաջորդող սերունդը տվել է տարբեր մասնագետների` ակադեմիկներ, դիվանագետներ, լրագրողներ, բժիշկներ: Առավել ճանաչվածներից է դեսպան, Դիվանագետների ասոցիացիայի նախագահ Էնրիկե Մելքոնյանը, «El Mercurio» պարբերականի լրագրող Թամարա Ավետիքյանը, դեսպան Լուսիա Ավետիքյանը, Զարգացման համալսարան տնտեսագետ Խուան Պաբլո Գույումջյանը:

Հարցազրույցը`Աննա Գզիրյանի


http://armenpress.am/arm/news/911567/

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ Մխիթարյան