Իրանը Սաուդյան Արաբիայի մեղադրանքները սուտ եւ սադրանք է անվանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությմաբ հրթիռի արձակմանն առնչություն ունենալու մեղադրանքները սուտ եւ սադրանք է անվանել, հաղորդում է Tasnim-ը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ասել է, որ դա «սուտ, անպատասխանատու, ապակառուցողական եւ սադրիչ հայտարարություն է»: Նա Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի՝ Եմենի խաղաղ բնակիչների դեմ ռազմական հանցագործությունների համար քննադատել է:
«Սաուդները Եմենի դեմ երկարատեւ ռազմական ագրեսիայի ժամանակ չկարողացան հասնել իրենց չար նպատակներին, եւ այժմ կոալիցիայի վրա ճնշում են գործադրում՝ ամբողջությամբ սուտ եւ անհիմն մեղադրանքների միջոցով տգեղ հոգեբանական գործողություն սկսելով», - ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ Էր Ռիյադը պետք է վերջ դնի Եմենի ժողովդրի վրա դաժան հարձակումներին եւ խաղաղության հաստատման բանակցությունների համար հող նախապատրաստի:



