Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խոսրովի առեղծվածային հրդեհը. անտառը սկսել է այրվել «հակահրդեհային միջոցառման» ժամանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված եւ մեկ շաբաթ անց մարված հրդեհի իրական պատճառը դեռ հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը դեռ նախաքննություն է իրականացնում: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, կա մեկ մեղադրյալ, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից է:

Վերջինիս խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ: Ավելի վաղ էլ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բնապահպանության նախարարությունից իրենց փոխանցված արբանյակային լուսանկարի բնօրինակն է պահանջել եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Վարույթն իրականացնող մարմինը «Հայանտառ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ եւ 297-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցանքը կատարելու մեջ: Մեղադրանքներից առաջինը պատիժ է նախատեսում գույքն անզգուշությամբ վնասելու եւ ոչնչացնելու համար, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել: Երկրորդ մեղադրանքն առաջադրվել է անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում:

Ըստ հարուցված գործի հոդվածների, ստացվում է, որ Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հակված է այն տեսակետին, որ «Հայանտառ»-ի աշխատակցի անփութության հետեւանքով է առաջացել հրդեհը:

Ինչպես հայտնի է Խոսրովի անտառը սկսել է այրվել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղին հարող հատվածից: Հրդեհից ժամեր անց արբանյակից արված նկարահանումն էլ փաստել է, որ կրակի 3 օջախ է եղել, որոնք իրարից հեռու են եղել 3-ից 4 կիլիոմետր: Գրեթե իրատեսական չէ, որ մի մարդ անզգուշությամբ անտառի մի հատվածը հրդեհի, հետո անցնի 3 կիլոմետր ճանապարհ ու նորից անզգուշությամբ հրդեհի եւ վերջում մի անգամ էլ անցնի նույնքան ճանապարհ ու կրկին անզգուշությամբ հրդեհի: Մեկ այլ տարբերակ էլ կարող էր քննարկման առարկա դառնար, եթե ենթադրենք միառժամանակ անտառի 3 տարբեր վայրերում 3 տարբեր մարդիկ խորոված անելու նպատակով խարույկ վառած լինեին եւ երեք դեպքն էլ դուրս գար վերահսկողությունից, ինչը, սակայն նույնպես քիչ հավանական տարբերակ է:

Չի կարելի բացառել հրդեհը դիտավորության արդյունք է, ու դրա դրա համար կան հիմնավոր կասկածներ:

Ինչպես հայտնի է, հրդեհը բռնկվելու օրը Ուրցաձոր գյուղի բնակիչները որեւէ բան չեն ձեռնարկել՝ տեսնելով այրվող անտառը, որը անբնական արձագանք է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեն փորձել կանխել կրակի տարածումը, հատկապես, որ նախկինում իրենք ունեցել են հաջողված փորձեր: Այս հարցի պատասխանն անուղղակիորեն տալիս է գյուղի բնակիչներից մեկը՝ «Արարատ» հեռուստաընկերության այդ օրերին պատրաստած ռեպորտաժում: «Գարունը այսքան (մատերով ցույց է տալիս չափը) բանջարի համար թափում են գետնին: Գյուղացին սոված ա, գնացել ա 2 հատ բանջար բերի, իրա երեխու ոտքերը կոշիկ չկա, կամ մանկապարտեզի վարձը պետք է տա, երկու կիլո կանաչ է բերում, թափում են գետնին (անտառի աշխատակիցները, խմբ. հեղ.), ոտքով տրորում են»,- վրդովված պատմում է գյուղացին լրագրողին:

Սոցիալապես անապահով մարդիկ կարող էին գնալ նման քայլի, ի նշան բողոքի, որ իրենց արգելվում է բանջար հավաքելու համար անտառ մտնել, մինչդեռ որոշ մարդկանց չի արգելվում անգամ արգելված կենդանիներ որսալ: Իսկ մեր պաշտոնյաները որսի նկատմամբ մեծ սեր ունեն: Այսինքն՝ հավանական է նաեւ այն տարբերակը, որ հենց գյուղացիները հրդեհած լինեն անտառը՝ «ոչ ինձ, ոչ քեզ» սկզբունքով:

Հնարավոր վարկածները եւ հրդեհի իրական պատճառը հասկանալու համար այցելեցինք Արարատի մարզի Ուրցաձոր համայնք: Գյուղացիների եւ մեր զրույցի առանցքը գյուղացիներին անտառ չթողնելու հարցն էր: Հրդեհի մասին բոլոր հարցերից հետո գյուղացիները խոսում էին բանջար հավաքելու արգելքի մասին:

Սակայն համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը անտառը գյուղացիների կողմից հրդեհելու վարկածը ոչ միայն անհիմն է համարում, այլ՝ կտրականապես բացառում է: «Որ ասում են գյուղացիները գնացել, հրդեհել են, մտքներիցդ հանեք: Հակառակը՝ որ հրդեհվել է, ժողովուրդն ասել է՝ ով որ խոտ է հնձում, որս է անում, թող նա էլ գնա եւ հանգցնի, մենք չենք գնա հրդեհ հանգցնելու: Սա է եղել, թե չէ գյուղացին գնա, պաժառ տա, հեքիաթներ են»,- մեր զրույցում ասաց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը

Գյուղում գտնվելու ժամանակ այցելեցինք Խոսրովի անտառի հրդեհի ենթադրյալ մեղավորին՝ Պետիկ Հովհաննիսյանին: Վերջինս «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի տեղամասի նախկին պետն է, հրդեհից հետո նրան ազատել են աշխատանքից: Պետիկ Հովհաննիսյանին հանդիպեցինք տուն գալու ժամանակ, սակայն նա կտրուկ մերժեց հարցազրույց վերցնելու մեր առաջարկը, ապա մի փոքր ուշ՝ խոսելով փաստաբանի հետ վերահաստատեց իր մերժումը: «Խոսրովի անտառ արգելոց»-ի նախկին աշխատակիցը խոսափեց նույնիսկ իր փաստաբանի անունն ասելուց:

Քրգործով մեղադրյալը՝ նախկին անտառապահ Պետիկ Հովհաննիսյանը

Այդուհանդերձ armtimes.com-ին հայտնի դարձավ, որ հրդեհի հիմնական մեղավորը միայն Պետիկ Հովհաննիսյանը չէ: Պարզվում է, որ «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձինք էլ կապ ունեն այս հրդեհի բռնկման հետ:

Մեր տեղեկություններով՝ հրդեհից առաջ տեղամասի պետին հանձնարարավել է արգելոցի տարածքում խոտհունձ կազմակերպել, որն արգելված է: Հովհաննիսյանը չի ցանկացել ամռան տապին չորացած խոտը քաղել, սակայն նրա առաջ պայման են դրել՝ կամ կքաղես կամ կազատվես աշխատանքից: Իսկ խոտ քաղելն արդարացնելու համար միջոցառման անունը դրել են՝ հակահրդեհային միջոցառումների անցկացում: Իբրեւ թե՝ չոր խոտը քաղում են ճանապարհի եզրերից, որպեսզի հրդեհի բնկման պատճառ չդառան:

Հովհաննիսյանը այլընտրանք չունենալով՝ սկսել է խոտը քաղել, որի ընթացքում քաղող սարքից կայծ է թռել եւ միանգամից այրվել է նախորոք քաղված եւ կուտակված չոր խոտը:  Անտառից խոտ քաղելը եւ վաճառելը լուրջ բիզնես է, որն այս տարվա երաշտի պայմաններում շատ շահութաբեր կլիներ:

Հրդեհը մեծ թափ է հավաքել այն պատճառով, որ հրդեհին այդքան էլ լուրջ չեն վերաբերվել ԱԻՆ-ում: Մեր անանուն աղբյուրը պատմեց, որ եթե ժամանակին մեծ քանակի տեխնիկա հասնեին Ուրցաձոր, ապա հրդեհը չէր տարածվի:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը արդեն երկար ժամանակ պնդում է, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը բնական երեւույթի հետեւանքով չէ: Նա չի բացառում, որ հրդեհը մարդածին է, իսկ պատճառը անփութությունը կամ չարամտությունն է: 

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա 18-ամյա տղան ընկել է լքված շենքի 20-րդ հարկից և ողջ է մնացելԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան