Երևան, 22.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ գործարարությամբ զբաղվելու համար. ՀՀ Նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հնդկաստանի շուկայի հնարավորությունները գրավիչ են հայ գործարարների համար: Հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հնդկաստանն ունի աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը, այն հսկայական շուկա է և, իհարկե, գրավիչ:

«Մենք խրախուսում ենք արտահանումը, և տարիներ շարունակ ունենք արտահանման երկնիշ աճ, արտահանումն ապահովագրում ենք պետական կառույցի կողմից: Ընդհանրապես, արտահանումը շատ շահավետ է Հայաստանի համար: Մենք արդեն Հնդկաստանի իշխանություններին հանձնել ենք  35 անուն ապրանքատեսակների ցուցակ, վստահ եղեք, որ մենք կամաց-կամաց տեղ ենք գտնելու հնդկական շուկայում: Այսօր էլ ունենք արտահանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասել է Նախագահը:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումային հնարավորություններին` Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր մեր երկրում ստեղծված են բարենպաստ պայմաններ գործարարությամբ զբաղվելու համար:

«Մենք տարիներ շարունակ առաջընթաց ունենք «Դուինգ բիզնես»-ի ցուցանիշով: Ես այսօր լսեցի, որ այդ աղյուսակում Հնդկաստանը 30 տեղով բարելավել է դիրքերը` գտնվելով 100 երկրների շարքում: Մենք էլ ենք բավական բարենպաստ գոտում, մենք առաջին 50 երկրների ցանկում: Վստահ եմ, որ հաջորդ տարվա գնահատման ցուցանիշներով առաջընթացն ակնառու կլինի: Հայաստանը փոքր երկիր է, հենց այդ պատճառով նաև ամեն շատ, թե քիչ նշանակալի  գործարար գտնվում է ՀՀ կառավարության և իմ տեսադաշտում: Դա նշանակում է, որ  մշտապես պատրաստակամ ենք աջակցելու յուրաքանչյուր ներդրողի: Մենք խորապես շահագրգռված ենք ներդրումների հարցում»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ համագործակցության ոլորտները բազմազան են` գյուղատնտեսություն, գյուղմթերքների վերամշակում, ադամանդագործություն, ոսկերչություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանքարդյունաբերություն և այլն:

«Հրավիրում ենք հնդիկ գործարարներին փորձել իրենց ունակությունները հայկական տնտեսության մեջ: Ես կցանկանայի, որ հաջողության պատմությունները շատ լինեն»,-հավելել է Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 

Տարադրամի փոխարժեքները մարտի 22-ին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 22-ի համար Արևային վահանակների համար. Չինական Solis արտադրողը հայտարարել է կենցաղային էներգիայի կուտակման համակարգերի շարքի թողարկման մասինԻ՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ին Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Սա ոչ այնքան ՀԱԵ-ի դեմ իրականացվող հերթական կրակnցն է, որքան անարգանք՝ հարևան Վրաստանի նկատմամբ․ Աբրահամյանը՝ Գարեգին Բ-ի՝ Վրաստան այցի արգելքի մասին Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է շրջվել․ 2 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվելԻտալիայում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՄահացել է ԱՄՆ նախկին հատուկ դատախազը, որը հետաքննում էր ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործը Հորմուզի նեղուցում իրավիճակը կարգավորելու համար ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հարվածները․ Արաղչի Ընդհանուր առմամբ քանի՞ մարդ է զոհվել եւ վիրավորվել Մերձավոր Արեւելքում Իրանի դեմ պատերազմն սկսվելուց ի վեր Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին Կրասնոդարը ջախջախեց Պարի ՆՆ-ին, Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ ԱՄԷ-ն կարգադրել է փակել Դուբայում իրանական պետական հիվանդանոցը. AFP Իսրայելի երկինքը ժամերով լուսավորված կմնա. ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են իրավիճակն աշխարհում Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Այսօր Սառցադաշտերի համաշխարհային օրն է «Մեծ ցավ և հիասթափություն ապրեցի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չի տրվել մասնակցել Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը». Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Հավայան կղզիներում տեղի է ունեցել 20 տարում ամենավատ հեղեղումը. հազարավոր մարդիկ տարհանման հրաման են ստացել Ի՞նչ եղանակ սպասել մարտի 22-ից 26-ը Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը. Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանԻրանը հարվածել է Իսրայելի Դիմոնա քաղաքին, վիրավորներ կան (տեսանյութ) Պրահայում տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական ցույցեր Այսօր նշվում է Դաունի համախտանիշի համաշխարհային օրը «Գանձասարը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ) ԱՄՆ-ում թվարկել են հինգ երկրներ, որոնք իրենց համար ամենամեծ uպառնալիքն են ներկայացնում Ֆրանսիայում ստորագրահավաք են նախաձեռնել ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջnցները չեղարկելու համար Երևանում բախվել են Honda-ն և Dodge Challenger-ը․ վերջինը բախվել է վճարային տերմինալին ու կոտրել այն 22 երկիր պահանջում է Իրանից բացել Հորմուզի նեղուցը 95-ամյա Ուխտի օրը. Արամ Ա. Վեհափառը սրբազան մասունքներով կօրհնի հավատացյալներին Դու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինԽոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն ՖԻՖԱ-ն արձագանքել է Իրանի պահանջին. ի՞նչ է սպասվում ԱԱ-2026-ի խաղացանկին 44-օրյա պատերազմի մասնակիցը կամովին հանձնել է ապօրինի պահվող զենք-զինամթերքը Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 2-ին ընկերական հանդիպում կանցկացնի Իսրայելը հարձակվել է Թեհրանի վրա Երևանում բախվել են «Opel Astra»-ն, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը․ կա 4 վիրավոր Սամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԿոմիտասում արդեն 4-րդ օրն է՝ կեղտաջրերը հոսում են շենքերի բակերում (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվողը ոստիկանությունում է Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին ԱՄՆ-ն և Իսրայելը նորից հարձակվել են, Կենտրոնական Իրանի վրայով խոցվել է իսրայելական F-16 կործանիչ ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ավելի քան 8,000 ռшզմական թիրախի խnցման մասին